Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխան մահացել է. կատարվում  է քննություն

Օգոստոս 05,2015 13:02

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի 11-ամյա բնակչին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

2015թ. օգոստոսի 4-ին` ժամը 19 :15-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ Ա.Ոսկանյանի վարած «Ինֆինիտի FX»  մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի թիվ 10  շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 2004 թվականին ծնված  Վալերի Զոհրաբյանին։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Վաղարշապատի հիվանդանոց»:

Նույն օրը՝  04.08.2015թ.-ին,  ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում՝ 05.08.2015թ.-ին, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից  ահազանգ է ստացվել այն մասին, որ Վալերի Զոհրաբյանը,  հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություն, ստուգվել վարորդի սթափության աստիճանը։ Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և  հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31