Ադրբեջանական contact.az կայքը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկը հրապարակել է 2016-2020 թվականների համար Ադրբեջանի հետ գործընկերությանն առնչվող շրջանակային փաստաթուղթ: Այն հաստատվել է տնօրենների խորհրդի կողմից 2015 թվականի հուլիսի 21-ին:
118 էջից բաղկացած զեկույցի տվյալներով ՝ ՀՆԱ-ի աճը 2015 թվականին կկազմի 1,5 տոկոս, 2016 թվականին՝ 2,6 տոկոս, իսկ 2017 թվականին՝ 2,7 տոկոս:
Կանխատեսվում է նավթային ՀՆԱ-ի նվազում. 2015 թվականին 1,5 տոկոսով, 2016 թվականին՝ 1,0 տոկոսով, 2017 թվականին՝ 1,0 տոկոսով: Ոչ նավթային ՀՆԱ-ն 9 տոկոսի սահմաններում երկարատև ամենամյա աճից հետո 2015 թվականին կնվազի մինչև 3,6 տոկոսի, 2016-ին՝ 3,8 տոկոսի, և 2017 թվականին կկազմի 3,9 տոկոս:
Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2014 թվականի $7,938-ից 2015-ին կնվազի մինչև $5,447, 2016 թվականին կհասնի $5,778-ի, իսկ 2017-ին՝ $6,094-ի:
Կարդացեք նաև
2015 թվականին ինֆլյացիան կդառնա՝ 10,0 տոկոս, 2016 թվականին՝ 4,6 տոկոս, 2017 թվականին՝ 3,5 տոկոս։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ