Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները սովորում են արագ հրաձգության հիմունքները: Այս տեղեկությունը, ըստ «Ria»-ի հաղորդել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները բարձր լեռնային գոտում գտնվող «Կամհուդ» զորավարժարանում արագ հրաձգության հատուկ դասընթացներ են անցնում: Կրակային պատրաստության այդ հատուկ դասընթացին մասնակցում են ավելի քան 300 զինծառայողներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Դասընթացի տեսական մասի ընթացքում մասնակիցները ուսումնասիրում են արագ կրակի ժամանակ զենքի հետ վարվելու տեխնիկան, նշան ընտրելու կանոնները, ճշգրտումների հաշվարկը, ինչպես նաեւ արագ կրակի վարման առանձնահատկությունները եւ ԱԿ-74 ավտոմատից կրակելը:
Ըստ ՀՌՕ մամուլի ծառայության տեղեկատվության՝ զինծառայողները կրակում են պառկած, կքանստած եւ կանգնած դիրքերից: Հետախույզները կսովորեն զենքը աջ եւ ձախ ձեռքերով պահել, ճիշտ նշան ընտրել, վերալիցքավորել եւ հնարավորինս արագ կրակել տարբեր թիրախների: Կռվի դաշտում հետախույզները սովորում են գաղտնի տեղաշարժվել, շարժվելիս կրակել:
Կարդացեք նաև
Բացի սոցիալական վարժանքներից՝ հետախուզական ստորաբաժանումները կատարելագործում են իրենց մարտավարական, ինժեներական, բժշկական եւ լեռնային պատրաստվածությունը եւ այլն:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ