Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպես կարող եմ անտարբեր մնալ

Օգոստոս 05,2015 11:58

 

Երբ հայրենիքը վտանգի մեջ է,

Եվ ազգն ուզում է երկրից հեռանալ,

Այսօրվա կյանքն էլ լոկ դատարկ էջ է,

Ինչպես կարող եմ անտարբեր մնալ:

Հրեշն է իշխում մարդկային հոգուն,

Վերջին արժեքն է դանդաղ մոխրանում,

Ագահությունը խժռել է մարդուն,

Ասեք, ես ինչպես անտարբեր մնամ:

 

Ինչպես կարող եմ անտարբեր մնալ,

Երբ հպարտ ազգն իմ դարձել է գործիք,

Ոմանք շրջում են որպես տիրակալ,

Շուրջը իշխում է լոկ կիրք ու մոլուցք:

 

Խոր քուն է մտել ազգի սերուցքը,

Իսկ երկրի շունչը մարում է դանդաղ,

Մաս-մաս կորցնում ենք սնուցող միտքը…

Մեծ ջանքեր են պետք, որ ապրենք խաղաղ:

 

Քաոսը երկիրն առել է իր մեջ,

Ամուր բանտարկել սարսուռ երախում,

Բախտի անիվը փռել է սև էջ,

Փրկություն չկա այս անտեր երկրում:

 

Անտեր է հոտը, էլ հովիվ չկա,

Խնջույք են չալել առյուծ գայլերը,

Փրկվել չի լինի, Աստված է վկա,

Հերթում են՝ անգամ բիջ շակալները:

 

Դավաճանեցին բյուր հովիվները,

Խոստումներ տվին և հեշտ ուրացան,

Հոտը փորձում է ելնել հանդերը,

Դեմը շարված է զենք ու հրացան:

 

Մի քանի հոգի ելել են փողոց,

Իսկ մնացածը ննջում են տանը,

Նրանք հանում են միայն խոր հոգոց,

Եվ դանդաղ մարում փրկիչ ականը:

 

Ես վերլուծում եմ, նաև զարմանում,

Թե մեռնող մարդկանց ինչն է ետ պահում…

Գերադասում են տանը թաքուն լալ,

Դաժան վիճակին անտարբեր մնալ:

Եթե մենք գնանք այս ճանապարհով,

Երկիրը թողնենք ծերերի հույսին,

Թշնամին պատրաստ՝ զենք ու զրահով,

Ամեն ինչ կանի հավասար հողին:

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31