Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես գրավեցինք ԵՏՄ շուկան. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 05,2015 11:39
artahanum

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ մեր երկիրը մանկուց երազել է  Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ։

Չնայած մինչ այդ, Հայաստանը գնում էր ճիշտ հակառակ ուղղությամբ՝ դեպի Եվրամիության հետ ասոցացվելու եւ ԵՄ-ի հետ խորը ու համապարփակ առեւտրի պայմանագիր կնքելու, եւ նույնիսկ չէր էլ ակնարկվում ԵՏՄ-ին կամ, ինչպես այն ժամանակ դեռ անվանակոչվում էր, Մաքսային միությանը անդամակցելու մասին։ Այս, մեղմ ասած, կտրուկ շրջադարձը ՀՀ իշխանավորները նույնքան կտրուկ պատճառաբանեցին նրանով, որ ԵՏՄ անդամ դառնալու շնորհիվ մեր առաջ կբացվի այղ կազմակերպության անդամ հանդիսացող երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հսկայական շուկան՝ 170 միլիոն բնակչությամբ։ Ոչ այնքան երկար բանակցելաց հետո այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ ու… սկսեց «գրավել» 170 միլիոնանոց այդ շուկան։ Թե ինչպե՞ս ենք «գրավել», «օկուպացրել», «մեզանով արել» այդ շուկան՝ պարզ երեւում է նույնիսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամենաթարմ տվյալներով։

Այսպես. 2014 թվականի աոաջին կիսամյակում, երբ մենք դեռ ԵՏՄ անդամ չէինք, Ռուսաստան էինք արտահանել մոտ 134 միլիոն դոլարի ապրանք։ Այս տարվա առաջին կիսամյակում, երբ արդեն մինչեւ ուղնուծուծը ԵՏՄ անդամ ենք, Ռուսաստան ենք արտահանել ընդամենը 71 միլիոն դոլարի ապրանք: Նվազումը՝ ավելի քան 47%:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31