Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիայից այսօր նոր մեդալներ ենք սպասում

Օգոստոս 05,2015 11:31

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող են հանդես գալիս:

Մինչեւ երեկ մրցահարթակ մտած մեր հինգ տղաներից չորսը մրցանակակիր է դարձել՝ երկամարտում նվաճելով երկուական չեմպիոնի եւ փոխչեմպիոնի տիտղոս: Այսօր Հայաստանից պայքարի մեջ ներգրավվելու է եւս երեք ծանրորդ:

Մեր աղջիկների պայքարն սկսում է 15 տարեկանների 63 կգ քաշային կարգում հանդես եկող Լիանա Գյուրջյանը, որից, ինչպես նաեւ 62 կգ քաշայիններ Լեւոն Մանուկյանից ու Հրայր Հովհաննիսյանից (17 տարեկաններ) նույնպես մեդալների մեծ ակնկալիքներ կան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31