Երեկ Սուբոտիցայում (Սերբիա) մեկնարկել է ազատ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Հայաստանը հանդես է գալիս ամբողջական կազմով՝ բոլոր 10 քաշային կարգերում: Մեկնարկային օրը մրցագորգ մտան մեր ըմբիշներից Ռազմիկ Պապիկյանը՝ 42 կգ, Կարեն Զուրաբյանը՝ 50, Արման Անդրեասյանը՝ 58, Հովիկ Աղբալյանը՝ 69 եւ Մհեր Մարկոսյանը եւ բոլորն էլ անմասն մնացին մեդալներից: Մրցանակային տեղ գրավելուն ամենամոտը Մհեր Մարկոսյանն էր, որը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ:
Այսօր մրցասպարեզ են մտնելու մեր մյուս հինգ ըմբիշները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև