Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չմտնել սահմանադրական ծուղակի մեջ. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 05,2015 11:01

Հանրային-քաղաքական հարթակներից հնչող տեսակետը, թե Սերժ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ձեռնարկել է սեփական իշխանության վերարտադրության ծրագիրն իրագործելու համար, միանշանակ, հիմնավորված կարելի է համարել։

Ո՞րն է, ուրեմն, Սահմանադրության հրապարակված նախագծում ուրվագծվող վերարտադրության պլանը։ Սարգսյանը փորձում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին՝ ընդհուպ ուժեղացնելով իշխող կուսակցության դերը, եւ 2018-ից հետո էլ մնալով ՀՀԿ նախագահ՝ իր ձեռքում պահել իշխանության որոշումների կայացման հսկիչ փաթեթը։ Չխորանալով նրբությունների մեջ՝ ասեմ միայն, որ Սերժ Սարգսյանը, քաղաքական կարիերան սկսած լինելով ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության շարքերում, հիմա մոտավորապես մտմտում է  ստեղծել Խորհրդային Միության կառավարման համակարգի պես մի բան։

Խորհրդային Միությունում կար կառավարություն, գերագույն խորհուրդ, կային պետական այլ մարմիններ, բայցեւայնպես՝ իրական եւ բարձրագույն իշխանությունը պատկանում էր Կոմունիս   տական կուսակցության կենտկոմին եւ այստեղ էին  կայացվում բոլոր որոշումները։ Կառավարությունն ու մնացած մարմիններն իրականում միայն հլու կամակատար էին, կենտկոմի որոշումները դակող մարմին։

Եթե նկատել եք, Սերժ Սարգսյանը այդ մոդելն արդեն կիրառում է, երբ ՀՀԿ այսպես կոչված գործադիր մարմնի կամ քաղաքական խորհրդի նիստերում են կայացվում երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող որոշումները, իսկ կառավարությունն ու ԱԺ հանրապետական մեծամասնությունը հայտնվում են այդ որոշումները դակողի դերում։

Սերժ Սարգսյանը կամաց-կամաց իշխանությունը Բաղրամյան 26-ից, Բաղրամյան 19-ից, Հանրապետության Հրապարակից տեղափոխում Է Մելիք Ադամյան 2, որտեղ գտնվում է Հանրապետական կուսակցության գրասենյակը։ Սահմանադրական փոփոխությունների արդի փուլի առանցքային նպատակը, ուրեմն, այդ պրոցեսը լրումին հասցելն է:

Այս պայմաններում, թվում է, ընդդիմության անելիքը ծայրահեղ պարզ է. հավաքել բոլոր հնարավոր ուժերը եւ թույլ չտալ Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։ Տեսության մեջ սա, իհարկե, ճիշտ է։ Բայց գործողություններ ձեռնարկելուց առաջ մենք պարտավոր ենք հանրությանը շատ կոնկրետ ներկայացնել, թե Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման տեսանկյունից ի՞նչ գործնական խնդիր ենք լուծում՝ Սերժ Սարգսյանի սահմանադրափոխությունը տապալելուն ուղղված ջանքեր գործադրելով։ Արդեն նշեցի, որ Սահմանադրության փոփոխություններն իրագործվում են Սերժ Սարգսյանի վերարտադրության կազմակերպման շրջանակներում։ Հիմա՝ եկեք պատկերացնենք՝ ընդդիմությանը հաջողվել է ձախողել Սահմանադրության փոփոխությունը։ Մի՞թե գործող Սահմանադրության պահպանումը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը չի վերարտադրվի։

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

ԱԺ պատգամավոր, «Քաղաքական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31