Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եգիպտացորենի յուղը՝ ասթմայի, միգրենի, մսամոլության դեմ

Օգոստոս 05,2015 16:00

 

Եգիպտացորենի յուղով կարող եք վերականգնել նաեւ մազերի որակը եւ վերացնել մաշկի էկզեմաները

egiptacorenԱմերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսի հետազոտությունները բազմազան են, եւ ամենակարեւորը` նա դրանք արձանագրել է տարբեր փորձերից հետո միայն: Գերչակի յուղի ուսումնասիրությունից հետո նա որոշել է հետազոտել բուսայուղերի կիրառման հնարավորությունը, մասնավորապես` եգիպտացորենի հասուն հատիկներից ստացվող յուղինը։ Բժիշկը հայտնաբերել է, որ խոհարարական առաջնային նշանակությունից բացի` եգիպտացորենի յուղը օժտված է թերապեւտիկ, բուժիչ հատկություններով։ Այս սննդամթերքն աչքի է ընկնում իր մատչելիությամբ, էժանությամբ եւ սննդի մեջ լայնորեն օգտագործվելու հնարավորությամբ, քանի որ այն գրեթե հոտ չունի։ Եգիպտացորենի յուղը թթվի լավ աղբյուր է։

Եգիպտացորենի յուղի փորձնական կիրառումից մասնագետը եկել է մի շարք օգտակար եզրակացությունների։ Մինչ այդ հայտնաբերված բուժական հատկություններից բացի` պարզել է, որ եգիպտացորենի յուղի մեկ ճաշի գդալը ուտելուց առաջ օրական մեկ կամ երեք անգամ լավ արդյունք է տալիս խոտատենդի, ասթմայի եւ միգրենի դեպքում։ Եգիպտացորենի յուղը օրգանիզմի քիմիական ռեակցիան հիմնայինից փոխում է թթվայինի։ Նա ուշադրության է հրավիրում իր հետեւյալ դիտարկումները, կոպերի եզրերի թեփոտման եւ մսամոլության դեպքում լավ արդյունք է տալիս մեկ ճաշի գդալ եգիպտացորենի յուղի օգտագործումը նախաճաշի եւ ընթրիքի ժամանակ, մեկ ամիս շարունակ։ Նույն եղանակով, միայն ավելի երկարատեւ ընթացքով, կարելի է բուժել մարմնի վրա ժամանակ առ ժամանակ գոյացող չոր թեփուկավոր էկզեմայի առանձին կամ մի քանի բծերը, հատվածները։ Եգիպտացորենի յուղի` վերը նկարագրված ձեւով կանոնավոր ընդունումը հաճախ նպաստավոր ազդեցություն է ունենում` մաքրելով էկզեմայով ախտահարված մաշկի տվյալ հատվածը: Այս միջոցը թույլ է տալիս վերացնել թեփոտումը՝ վերականգնելով մաշկի առաձգականությունն ու փափկությունը: Վերը նշված եղանակով (մեկ ճաշի գդալ յուղ օրական մեկից֊երեք անգամ, ուտելու ժամանակ) եգիպտացորենի յուղի օգտագործումը արդյունավետ ներգործություն է ունենում նաեւ անգիոնեյրոտիկ էկզեմայի դեպքում, որին բնորոշ է շրթունքներից մեկի, դեմքի կեսի կամ ճակատի այս կամ այն հատվածի հանկարծակի այտուցվելը։ Եգիպտացորենի յուղի օգտագործումը սովորաբար ամբողջովին անհետացնում է այտուցը: Բժշկի հիվանդներից ոմանք հայտնել են նաեւ այս մեթոդի արդյունավետության մասին գլխամաշկի եւ մազերի որոշ հիվանդությունների դեպքում։ Եթե մազերը առանձնապես աչքի չեն ընկնում իրենց որակով եւ դժվարությամբ են սանրվում, նորից օգնության կարող է գալ եգիպտացորենի յուղը, որի օգտագործումը վերը նկարագրված եղանակով, 1-2 ամիս տեւողությամբ, կտա ցանկալի արդյունք՝ վերականգնելով մազերի փայլն ու նրբությունը, ինչպես նաեւ նպաստելով թեփի վերացմանը։

Եգիպտացորենի յուղը կարելի է օգտագործել գլուխը լվանալիս։ Առաջարկվում է հետեւյալ եղանակը՝ գոլացրած յուղով խնամքով շփել գլխամաշկը, ապա փաթաթել գլուխը նախօրոք տաք ջրի մեջ թրջած եւ քամած սրբիչով։ Կրկնեք այս գործողությունը 5-6 անգամ։ Այնուհետեւ լվացեք գլուխը չեզոք օճառով։ Դրանից հետո մազերը ձեռք կբերեն արտասովոր փայլ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

04.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31