Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանն իր մեդալների հավաքածուն այսօր հարստացրեց մեկ արծաթով:
Մինչեւ 15 տարեկան կրտսեր պատանիների մրցաշարում 69 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտում ցույց տվեց 226 կգ արդյունք եւ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ