«Սահմանադրությունում ունենք բավականին լուրջ խնդիրներ ոչ միայն նույնասեռականների ամուսնությունների արգելքի վերաբերյալ, այլեւ եկեղեցու ու պետության տարանջատման հարցում: Սահմանադրության մարդու իրավունքների գլխում բավականին լուրջ հարցեր, խնդրահարույց ձեւակերպումներ կան, որոնք այլ մեկնաբանությունների տեղիք են տալիս: Յուրաքանչյուր չափահաս կին ու տղամարդ իրավունք ունեն իրենց անձնական կյանքը կարգավորել ու ընտրել՝ որ սեռի ներկայացուցչի հետ կարող են ամուսնանալ»,- Aravot.am- ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա համամիտ է Վենետիկի հանձնաժողովի դիտողությունների հետ, որ Սահմանադրության նախագիծը չպետք է սահմանափակի միասեռական ամուսնությունների օրինականացման հնարավորությունը: «Հայաստանը միջազգային պայմանագրերին ու համաձայնագրերին միանալով՝ պարտավորություններ է ստանձնել ապահովել մարդու իրավունքների ազատությունը:
Սահմանադրությունը պետք է արտացոլի ոչ թե առանձին կարծիքներ, այլ ապահովի մարդու իրավունքների համընդհանուր մոտեցումները»:
Պարոն Սաքունցի խոսքով, Վենետիկի հանձնաժողովը պարտադրող ուժ չունի, ներկայացնում է փորձագիտական եզրակացությունները.
Կարդացեք նաև
«Ես չէի ուզենա, որ Սահմանադրական բարեփոխումները դիտարկվեին առանձին հոդվածներով, որովհետեւ գտնում ենք, որ այսօրվա իշխանությունները պատշաճ կամք չեն դրսեւորել իրենց գործունեության ընթացքում, որ հայտ ներկայացնեն Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու, որովհետեւ իրենք հետեւողական չեն եղել նույնիսկ գործող սահմանադրության ամրագրված նորմերը իրականացնելու առումով: Նոր առաջարկվող փոփոխություններով իրավիճակ չի փոխվելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Էս տղա հարևանս արդեն 3 ամիս է հայտարարում է, որ ինքը կով է: Փաստորեն դա նորմալ երևույթ է հա՞: Դե լավ է, հիմա հանգիստ կքնենք գիշերները, իսկ առավոտյան իմ հարևանի ղզղնած բառաչին ի պատասխան կասենք բարև հարգարժան կով:
Հ. Թումանյան: ՛՛Լոռեցի Սաքունցը՛՛
.
Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ՝
― Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքունցը խելագար․․․
Եվրոպական «քաղաքակրթությունից» հեռու մնացեք: Կարող է՞՝ մի օր էլ մի քանի եվրապական երկրների օրինակով ինցեստն օրինականացնենք: Բա մարդ են, ազատ կողմնորոշվելու իրավունք ունեն, կարող է՝ կուզեն իրենց հոր, մոր, քրոջ ու եղբոր, երեխեքի հետ էլ սեռական հարաբերություն ունենան: Մի անգամից էդ կետն էլ առաջարկեք ավելացնել սահմանադրության մեջ, էլ ի՞նչ ենք ժամանակ կորցնում…
Իսկ մեր ժողովրդի կարծիքը ընդհանրապես հետաքրքիր է՞ նման երևույթների նկատմամբ, թե՞ էդ եվրոպաներին ու ռուսաստաններին, դրանց այլասերվածությանը կպրչկելը ազգի փրկությունն է: Մենք մի հասարակություն ունենք, որտեղ, որոշ բացառություններով, հարգված է մարդը՝ անկախ սեռից: Դա էլ՝ նորմալ մտածելակերպով մարդիկ գաղթեցին, մնաց հիմնականում տգետ մի խումբ, որ կարծում են, թե կնոջ դերը փոքր է: Սրա՛ վրա աշխատեք ու առանց եվրոպական օրինակների՝ մե՛ր օրինակներով՝ մեր Այծեմնիկ Անեցիով, Սոսե մայրիկով, դերասանուհի Սիրանույշով:
Էդ նրանից է, որ Աստծուց հեռացել ենք, մարդն աստված է իրեն զգում, ինչ ուզի՝ կանի:
Զզվելի է…
Ի պատասխան՝
Այսօր հատկապես ռուսամետ ուժեր սեռական փոքրամասնությունների հարցը Հայաստանում դարձրել են ազգի ԻՍԿԱԿԱՆ խնդիրներից ուշադրությունը ՇԵՂԵԼՈՒ միջոց, ու այնպիսի անհիմն բաներ են պնդում այս վաղնջական ու բնական երևույթի մասին, որ կարծես երեկ ծնված լինեն: Այսպիսի զավեշտական պնդումներից մեկն այն է, որ իբր թե այս երևույթը «այլասեռված» Եվրոպայից եկած «հիվանդություն» է: Նրանք «մոռանում» են, որ ոչ մի հիվանդություն մարդուն ՆԵՐՔԻՆ երջանկության զգացում չի պարգևում: Նույնասեռականությունը նույնքան վաղնջական է, որքան մարդ արարածը: Եթե այն ԱՅՍՔԱՆ ժամանակ հանդուրժվել է մայր բնության և էվոլուցիայի կողմից, նշանակում է այն իմաստ/ֆունկցիա ունի մարդու տեսակի (պահպանման) և բնական բալանսի համար: Բնության մեջ նույնասեռականությունը հանդիպում է նաև ՀԱՐՅՈԻՐԱՎՈՐ այլ տեսակների մեջ: Դուք՝ մահկանացուներդ, ձեզ իմաստուն բնությունից վեր մի դասեք. ապրեք ձեր կարճ կյանքն ու անցեք, իսկ առավել կարևոր հարցերը թողեք իմաստուն մայր բնությանը: ԲՈԼՈՐ երկրներում, ԲՈԼՈՐ ժամանակներում մարդկանց մի քանի տոկոսը պատկանել է սեռական փոքրամասնությանը: Այս երևույթից դեռ ոչ մի ժողովուրդ ու պետություն չի կործանվել կամ փոքրացել: Բոլոր պետություններն ու կայսրությունները տապալվել են, որովհետև մարդիկ այլևս ՉԵՆ ՀԱՎԱՏԱՑԵԼ այդ երկրի/կայսրության ՔԱՂԱՔԱԿԱՆ համակարգին. կաշառակերություն, նեպոտիզմ, սոցիալական անարդարություն,պետական դավաճանություն, ծախվածություն և այլն:
Այսօր ինցեստ անողների ու մանկապիղծների մե՛ծ մաը տարասեռական/heterosexual տղամարդիկ են:
Բնության մեջ կա մարդու երկու սեռ՝ ԱՐԱԿԱՆ և ԻԳԱԿԱՆ: Հայերենում այն ավելի է բնորոշիչ՝ ՏՂԱ-ՄԱՐԴ և ԿՆԻԿ-ՄԱՐԴ, հետևաբար մնացած այլ սեռի հակվածները՝ ԱՅԼԱՍԵՌՎԱԾՆԵՐԸ, հավասար իրավունքներով ՄԱՐԴ լինել չեն կարող, քանի որ այդ դեպքում նրանք ՄԱՐԴ-ուն բնորոշ հատկանիշը՝ ՍԵՌ-ը, չունեն: Նախկինում բոլոր պետություններում՝ այդ թվում Իռլանդիայում, նրանք եղել են ՄԱՐԴ, որոնք ունեցել են ՍԵՌ, բայց եղել են հիվանդ կամ հանցագործ, կամ երկուսը միասին: Հիմա, քանի որ չունեն ՍԵՌ, հիվանդ կամ հանցագործ չեն համարվում, հետևաբար ՄԱՐԴ չպետք է համարվեն և ՍԵՌ-ով պայմանավորված ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ՝ ԸՆՏԱՆԻՔ և ԵՐԵԽԱՆԵՐ, օգտվելու հնարավորություն չպետք է ունենան:
Զարմանալ կարելի է ձեր տգիտության վրա։
խոսում են երևույթներից որից գաղափար չունեն, հիստերիկայի մեջ են ինչ ա թե այլ անձանց իրավունքները սահմանափակված մնամ։
հային բնորոշ չի էդ տոսակ համոֆոբիայն,
միգուցե ձեր ծագումնաբանությամբ զբաղվեք՞։
նորմալ մարդու պահվածք չէ ձեր մեկնաբանումը հարգելի մեկ աբաններ,
ներեցեք իհարկե նաև ինձ նման արձագանքի համար։
ափսոս որ դեռ տգետ հատվածը զգալի է։
բայց դրական է որ նորից հասարակության մեջ մսկսվի քննարկումների ալիք։ Իսկ դա ունի տեղեկատավական նոր ալիքի պոտենցիալ, որի արդնյու քում հասատ շատերը կփորձն հստակ ու մասնագիտակամ տեսակետներ լսել, ու փոխել քարանձավային պատկերացումները։
կխնդրեի պարոն Աբրահայանի և Աննա Իսրայելյանի դիտարկումները։
նախապես շ որհակալ կլինեմ ձեր գոնե ոչ հոմոֆո բիկ ձևակեր,ումներին։
Միանգամայն համաձայն եմ Արթուր Սաքունցի հետ:
Նախ՝ մեկ օրինակ՝ Նժդեհի թիկնապահ (ու Նժդեհին 4 անգամ Սյունիքի հարավում փրկած) Զարզանդը երկսեռական/bisexual էր:
Երկրորդ՝ «Աստվածաշնչից» ու Քրիստոսից մի քիչ քի՛չ խոսեք. 1915-ին «առաջին քրիստոնյա ազգին» մորթեցի՛ն ու «փրկիչ» Քրիստոսը 1.5 մլն անմեղ հայի փրկե՞ց:
Եվ երրորդ՝ Հայաստանում ՊԻՏԻ վերջապես ՀԱՍԿԱՆԱՆ,որ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեք նույնասեռականների հանդեպ, Հայաստանում ԲՈԼՈՐ քաղաքացիները նույն (կամ համարժեք) սահմանադրական իրավունքներ պիտի ունենան: Այլապես Հայաստանն իրականու՛մ օրինական երկիր չի կարող կոչվել/դառնալ: Եթե չափահաս 2 ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ իրար սիրում են ու ցանկանում են ամուսնանալ, ի՞նչու սա հնարավոր չպիտի լինի: Նույնասեռ միություններն էլ ԻՐԱՎԱԿԱՆ հիմք պիտի ունենան: Եթե Հայաստանում նույնասեռականները իրավունք չպիտի ունենան ամուսնանալու, թող ուրեմն պետությունը իրենց ազատի հարկեր վճարելուց: