Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է Վենետիկի հանձնաժողովը, ովքե՞ր են նրանք այդ մարդկային ճակատագրի հետ խաղացողները». Կոմիտաս վարդապետ

Օգոստոս 04,2015 22:20
komitas Vardapet Hovnanyan

Կոմիտաս վարդապետ Հովնանյանի գնահատմամբ այն, ինչը Հայաստանին պարտադրում է Վենետիկի հանձնաժողովը բնական երեւույթներից հեռու են:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է, որ Սահմանադրության նախագիծը չսահմանափակի միասեռական ամուսնությունների օրինականացման հնարավորությունը:

«Բնության մեջ չկան այնպիսի երեւույթներ, որոնք մեզ պարտադրում է այդ հանձնաժողովը: Ոչ մի էգ գազան էգի հետ չի հարաբերվում, ոչ էլ արուն արուի հետ, նույնիսկ պլյուսը պլուսին չի միանում եւ ոչ էլ մինուսը՝ մինուսին: Ինչ օրենքներն են հիմք ընդունելով նրանք խոսում խղճի ազատությունից, խոսքի ազատությունից, որովհետեւ այս պարագայում ոչ թե ազատությունն է գործում, այլ անբարոյականության սերմանումն է գործում… եթե ուզում ես երկիրը կործանել, նրանց երիտասարդության մեջ անբարոյականություն սերմանիր: Այս մարդիկ, մեր մեջ անբարոյականություն սերմանելով, փորձում են վերջ դնել Հայաստան աշխարհին: Մենք պետք է ամեն ինչ անենք բարոյականությունից մեզ հեռացնող օրենքներին ոչ ասելու»,- Aravot.am-ին ասաց Կոմիտաս վարդապետը:

Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովը չի ընդունում Հայ առաքելական եկեղեցու կարեւորությունը. «Եթե ընդունեին, չէին կարող մեզ նման բան առաջարկել, Աստավածաշունչն ասում է՝ եթե մի արու մեկ ուրիշ արուի օգտագործի էգի նման` երկուսին էլ դատապարտեք մահվան, քարկոծելով սպանեք նրանց: Այսպես է գրված Աստվածաշնչի 2-րդ Օրինաց գրքում:

Եկեղեցու  օրենքներին նույնիսկ կարեւորություն չեն տալիս, միասեռականությունը ո՞ր օրվանից քրիստոնեական արժեք դարձավ…ո՞վ է Վենետիկի հանձնաժողովը, ովքե՞ր են նրանք այդ մարդկային ճակատագրի հետ խաղացողները: Ո՞վ է նրանց բարոյական իրավունք  տվել մարդուն բարոյականությունից զրկելու, ի՞նչ ներկայացուցիչներ են նրանք,  ո՞վ է նրանց ներկայացուցիչ կարգել, ո՞ւմ անունից նրանք իրավունք ունեն խոսելու: Ի՞նչ բարոյական իրավունք ունեն ազգերի ճակատագրի հետ խաղալու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հարուն says:

    Հիմա ինչ, ըստ աստվածաշնչի քարկոծել է պետք նրանց? Բացի այդ, բնությունից եք խոսում? Բնությունից խոսացողը մինչ լիարժեք գիտելիք չունի, չպետք է խոսի բնությունից: Բնության մեջ կան պրիմատներ որոնց շրջանում տարածված է “համասեռամոլությունը”…Եկեղեցու բնության ու բնական օրենքների մեկնաբանությանը հետևեինքն, մինչև հիմա “Երկիրն է տիեզերքի կենտրոնը” գոչելով ու էվոլուցիոն կենսաբանության ոլորտի ակադեմիական գրականությունը վառելով, այդ խարույկի վրա վառելու էինք բոլոր առաջադիմական մտքերին:
    Կոմիտաս վարդապետի՝ Լատինական Ամերիկայում գտնված “հայկական” այբուբենի շուրջ կատարած մեկնաբանություններից հետո, նրա միքտը օրըստօրե ավելի է պայծառանում: Մի երկրում երբ այսքան խնդիր կա, երբ ասքան սոված, ոչ գործազուրկ բայց սոված կա, ու նույնիսկ հույս չկա, Վարդապետի խոսքերը աղքատի համար հույս են:
    Ինչպես ասում էր Վարդապետ Կարլ Մարքսը “Կրոնը ժողովրդի համար հաշիշ է” ուստի թող հաշիշի մեծածախ առուծախով զբաղվող նարկոբառոնները անպակաս լինեն անհույսներիցս…

  2. Տիգրան says:

    Ու մտքեր է արտահայտում ստախոս հոգևորականը//ականջդ կանչի հեռատես Խորենացի/; որ առավոտի թղթակիղների շնորհիվ սկասում է բացել իր իրական դեմքը/ խոսքը ԱԱԾ դեպքի մասին է։
    բայց իրականում իրա պահվածքը կանացի ու հիստերիկ է, շատ ավելի հավանական է քր լատենտ հոմոսեասուալ է, վրեն խաբար չկա՞։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31