Սուրիկ Խաչատրյանի կալանավորված որդին՝ Տիգրան Խաչատրյանը, այսօր առողջական խնդիրների պատճառով դեղորայք է ընդունել, բժիշկները սրսկումներ են նշանակել: Թե կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ունի, նրա փաստաբան Արմեն Մելքոնյանն Aravot.am-ին չասաց. «Քսան տարեկան տղան ապօրինի, ոչինչ չանելու համար կալանավորվում է, իսկ կալանավայրը առողջարան չէ: Հենց միայն այդ հուզական վիճակը, նոր ամուսնացած, քսան տարեկան տղա, այդ ամենը չե՞ք կարծում, որ կարող է մարդու ե՛ւ առողջությունը շարքից հանի եւ մարդուն հունից հանի»:
Մեր դիտարկմանը, թե Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը եւ Զաքարյանների փաստաբան Լեւոն Սահակյանը պնդում են, որ Փորձ է արվում միջոցներ գտնել ազատ արձակելու «Սդղի գյոլի» գործով կալանավորված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն, հնարավո՞ր չէ, որ առողջական խնդիրները հորինված են ու հենց ազատ արձակելու նպատակով հորինված, պարոն Մելքոնյանը շարունակեց. «Ուրիշների կարծիքները մեկնաբանելու ցանկություն չունեմ, առավել եւս չգիտեմ՝ դրանք լուրջ խոսակցություններ չեն: Կուզենայի՝ մի պահ մտածեին, նոր խոսեին»:
Մեր հարցին՝ Սուրիկ Խաչատրյանի հեղինակությունն ու կապերը այս անգամ չօգնեցի՞ն Տիգրան Խաչատրյանին, պարոն Մելքոնյանն ասաց. «Դուք ինչ-որ օգնություն տեսե՞լ եք Տիգրանի հետ կապված: Ընդհակառակը՝ կարող եմ ասել, որ եթե Տիգրան Խաչատրյանը չլիներ Սուրիկ Խաչատրյանի որդին ոչ անհիմն կմեղադրվեր, ոչ էլ կկալանավորվեր: Եվ ոչ էլ տուժողի հիշողությունը հանկարծ երեք ամիս անց կպայծառանար ու կգար սուտ կասեր, թե Տիգրան Խաչատրյանն է իրեն հարվածել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Վայ օրենքով չարգելված բոլոր ձեւերով ՀՈՒԶԵՄ Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կրիմինալ ընտանիքի բոլոր անդամներին: Հարցեր էմոցիոնալ ՀԱՆՑԱԳՈՐԾ Տիգրան Խաչատրյանին:
1. Երբ հերդ ու մերդ ձեր տան շեմին սպանում էին Բուդաղյան եղբայրներին` չէիր հուզվում??? Բարեբախտաբար եղբայրներից մեկը ողջ մնաց, հուզվեցիր???
2, Երբ ձեր ընտանեկան սպանությունից հետո «Սդղի գյոլում» գազանություն էիր անում չէիր հուզվում???
3.Երբ հերդ գործարար Սիլվա Համբարձումյանին խփում էր, չէիր հուզվում???
Դեռ էլի հարցեր կարող եմ տալ: