Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փախստականները ստիպված են երկու տարին մեկ վկայական փոխել

Օգոստոս 04,2015 18:00

ՀՀ-ում «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ օրենքում» կատարված փոփոխությունները առաջացրել են մի շարք փախստականների մտահոգությունը: Ըստ այդ փոփոխության՝ փախստականների վկայականների ժամկետը նվազեցվել է երկու տարի: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը նշեց, որ դրա պատճառով փախստականները լուրջ խնդիրների առաջ են կանգնում, ստիպված են անընդհատ փաստաթուղթ փոխել, մանավանդ, որ հայերեն անուն ազգանուն չի գրվում:

Նա նշեց, որ դիմել են Հայաստանի միգրացիոն ծառայություն, որտեղ խոստացել են խնդրին լուծում տալ. «Խոստացել են, որ մոտ ժամանակներս նոր փոփոխություններ են պատրաստվում՝ ըստ որոնց փախստականի վկայականի վավերականության ժամկետը երկարաձգվելու է մինչև հինգ տարի՝ արտաքին աշխարհ դուրս գալու համար, իսկ ՀՀ-ում օգտագործվող վկայականը  տրվելու է տասը տարով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31