Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Այվազյան. «Ադրբեջանի քաղաքական էլիտայում առնետավազք է սկսել»

Օգոստոս 04,2015 17:22

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ պատմական պահ է ստեղծվել, երբ Հայաստանը պետք է օգտվի Ադրբեջանի թուլացումից:

Ըստ նրա՝ Էներգակիրների գների սրընթաց անկումը ժամանակին միջազգային հանրության հետ շանտաժի լեզվով խոսող Ադրբեջանի տնտեսությունը դրել է կոլապսի, ցայտնոտի մեջ: Նա մանրամասնեց. «Ադրբեջանը միամտորեն իրեն դիտում էր գերտերություններին՝ ԱՄՆ-ին, ՌԴ-ին և այլ գերտերություններին հավասար պետություն և հույս ուներ, որ Իրանի մասնատման պարագայում ինքը կկարողանա իրագործել մեծ Ադրբեջան ստեղծելու՝ իր ծրագիրը և ԼՂ հակամարտության մեջ կորզել իր ուզած առավելապաշտական պահանջներով ծրագիրը»:

Ըստ Գրիգորի Այվազյանի՝ Ադրբեջանի գործերը լավ չեն նաև ներքաղաքական առումով. «Ադրբեջանի ղեկավարության և էլիտայի մեջ սկսել է առնետավազք, ինչի արդյունքում Ադրբեջանը վերածվել է թղթե վագրի, կամ կավե ոտքերով հսկայի»: Այս ամենից բացի Ադրբեջանը ստացել է նաև մի քանի շռնդալից ապտակ. «Ադրբեջանի նշանակությունն ու դերակատարությունը նվազեց, և այն գերտերություններից և Մինսկի խմբի համանախագահներից ստացավ շռնդալից մի քանի ապտակներ, որոնք նրան սթափեցրին: Մենք պետք է կարողանանք ստեղծված իրավիճակում ճիշտ քաղաքականություն վարել և մեր՝ հայանպաստ տարբերակը առաջ տանել, քանի որ Ադրբեջանի կշիռն ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում նվազել է, և շատ շուտով ականատես կլինենք Ադրբեջանի փլուզմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31