2 վիրավոր տեղափոխվել են Երեւան
Այսօր, ժամը 15-ի սահմաններում Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Կիրանց գյուղի հարավային մուտքի մոտ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվելէ ասֆալտով բեռնված մեքենայի: Իջեւանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 վիրավոր: Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն ասաց, որ Իջեւանի ԲԿ-ում նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, նրանք հետազոտվել են: 2 վիրավորի տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Իջեւանի ԲԿ տնօրեն Նարեկ Վանեսյանը հայտնեց, որ վթարից 3 վիրավորներից մեկի` միջինից բարձր տարիք ունեցող տղամարդու վիճակը միջինից ծանր է: Նրա մոտ ախտորոշվել է գանգոսկրի հիմի, ճակատոսկրի եւ կրծքավանդակի կոտրվածք: Նա Երեւանի «Էրեբունի» ԲԿ տեղափոխված երկու անձանց թվում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև