Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը ուզում է, որ  Հայաստանը դառնա  խանական երկիր». գյումրեցի ազատամարտիկը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Օգոստոս 04,2015 16:47

Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի ազատամարտիկ, ՀԱԿ կառույցի անդամ Գեւորգ Ալիխանյանը, անդրադառնալով սահմանդրական փոփոխություններին, կարծիք հայտնեց, որ Հայաստանում փորձում են վերադարձնել բոլշեւիկյան միակուսակցական համակարգը:

«Սա ավելի վատ Սահմանադրություն է, քան Սովետական Միությանն էր, քանի որ այստեղ կետեր կան, որտեղ հանցագործին սահմանադրորեն թույլ են տալիս մարդ սպանելու: Սովետական Միության Սահմանադրության մեջ էլ գրված է՝ մարդը ապրելու իրավունք ունի, առանձին կետով էլ գրված էր՝ մարդն աշխատելու իրավունք ունի: Մեր ներկայիս Սահմանադրության մեջ էլ է դա ամրագրված. մարդն ապրելու իրավունք ունի եւ առանձին կետով գրված է՝ մարդն աշխատելու իրավուքն ունի: Էս փոփոխված նախագծի մեջ մարդը իրավունք ունի, եւ մի բայց է  մտցված՝ եթե բացառիկ անհրաժեշտություն չկա նրան կյանքից զրկելու: Ներողություն, եթե այդ բացառիկ անհրաժեշտությունն ընդունենք կա, ինչո՞ւ չեք շեշտում էդ  անհրաժեշտությունը ո՞րն է, եթե դա շեշտում եք, Սահմանադրությամբ շեշտեք»,- ասում է Գեւորգ Ալիխանյանը:

Նա չի հավատում Սերժ Սարգսյանի վստահեցումներին, որ ինքը ղեկավար պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի:  «Սերժ Սարգսյանն ասում է՝ ինձ պաշտոն պետք չէ, ես չեմ ուզում պաշտոն, ժողովուրդ ջան, հավատացեք ինձ եւ այլն, ե այլն: Բնական է, ինքը պաշտոն չի ուզում, ինքը կմնա ՀՀԿ-ի գլխավոր քարտուղար, բոլորին կնշանակի, ինքը ոչնչի համար պատասխան չի տա, բայց բոլոր կենթարկվեն իրեն, ինչպես Ստալինն էր անում, ինչպես Կոմկուսի յուրաքանչյուր գլխավոր քարտուղար, Ստալինից սկսած՝ Գորբաչովով վերջացրած: Էս ո՞ւր ենք գնում, բոլշեւի՞զմ… Տեսեք ՀՀԿ-ի պատգամավորների, նախարարների կազմը, մարդիկ են, որոնք 91 թվականի անկախությանը դեմ են քվեարկել հիմանական մասը, նախկին կոմսոմոլներ, մի մասը՝ մաֆիոզներ, էն մի մասն էլ երիտասարդ ՀՀԿ-ականներ, ուղղակի իրենց հետաքրքրում է իրենց կարիերիան, ուրիշ ոչ մի բան, նույն կոմսոմոլական ոճով: Հիմա Սերժ Սարգսյանը ուզում է, որպեսզի մենք դառնանք մի հատ խանական երկիր, որովհետեւ Սովետական Միությունում, այնուամենայնիվ, մարդն արժեք ուներ, կար դպրոց: Էդ դպրոցն էլ պղծեցին սրանք, ավիրեցին, հիմա ինչ են ասում՝ նոր նախագծով 10-ամյա դպրոց պետք է լինի: Հարց է ծագում ՝ էդ եվրոպական դոլարները կամ եվրոները քա՞ղցր էին, առաք, կերաք, 12-ամյա դարձրեցիք, ավիրեցիք  էդ ամեն ինչը, հիմա էլ ասում եք 10-ամյա՞… Սերժ Սարգսյանը հիմնվում է Վենետիկի հանձնաժողովի վրա, Վենետիկի հանձնաժողովը հստակ հայտարարությամբ հանդես եկավ, բայց Սահմանադրության նախագիծ գրողներից մեկը, ազգանունը չեմ հիշում, հայտարարություն արեց, թե Վենետիկի հանձնաժողովը մեզ ի՞նչ…Ես չեմ հասկանում, էդ ո՞վ է հրաման տվել էդ հայեցակարգը ստորագրելու. Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ ես չեմ ուզում էս նախագիծը, հիմնվում է Վենետիկի հանձնաժողովի վրա, բայց այս հանձնաժողովին, եվրոպացիներին միեւնույնն է, թե Հայաստանը ինչ Սահմանդրություն կունենա: Նրանց կարեւոր է՝ Հայաստանում ժողովրդավարություն լինի ռեալ, այսինքն եվրոպացիներն էլ շահագրգռություն չունեն, Եվրասիական տնտեսական միությունն ընդհանրապես դեմ է, բա ո՞վ է  գլուխգործոցը: Ոչ մեկը չի հարցնում, թե երկրի առաջին դեմք կոչեցյալ, բա ո՞վ է քեզ հրաման տվել, որ էս նախագիծը անես, եթե դու չես ուզում: Այսինքն  մեծագույն բլեֆ է»:

Ըստ մեր զրուցակցի, քանիի դեռ ժողովուրդը ոտքի է ելնում, զբաղված է հոսանքի թանկացման, Նաիրիտի հետ կապված հարցերի շուրջ բողոքներ ներկայացնելով, իրենք փորձում են անցկացնել հանրաքվեն: Ըստ նրա, գործը չպիտի հասնի հանրաքվեին, պիտի պայքարել: Այլապես իշխանությունները  կփորձեն այն մի կերպ հասցնել հանրաքվեի ու իշխանական պետական ռեսուրսը օգտագործելով՝ ոստիկանության, քաղաքապետարանի, դպրոցների աշխատակիցներին ճիպոտահարելով, ահաբեկելով , թե աշխատանքից կհեռացնեն, կտանեն ընտրության:

Ըստ Գեւորգ Ալիխանյանի, ժողովուրդը չի վստահում իշխանություններն, եւ ճիշտ է անում, քանի որ առ այսօր իշխանությունը  չի բացահայտում մարտիմեկյան 10 սպանությունների գործը, համարում է հարցը փակված: «Ես ապշում եմ, թե  այդ մարդասպան իշխանությունների հետո ինչպե՞ս կարող են որոշ կուսակցություններ քննարկման  գնալ: Ի՞նչ լավ բան կարող է առաջարկել, եթե ոչ անձնական կամ նեղկուսակցական. արի՛, ինձ հետ կոալիցիա կազմի, քեզ մի երկու նախարարական պորտֆել կտամ, հա՞»: Ըստ Գեւորգ Ալիխանյանի, եթե հանկարծ, Աստված մի արասցե, սահմանադրական փոփոխություններ եղան, հնարավոր չէ ասել, թե Հայաստանի հետ ինչ կկատարվի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31