Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՏԱԿ-ի տնօրեն. «Նախատեսվում է ստեղծել Կրթության զարգացման պետական հաջորդ ծրագիրը»

Օգոստոս 04,2015 15:24

Այն կկազմվի գալիք 10 տարիների համար

Այս տարի ավարտվում է Կրթության զարգացման պետական նախորդ ծրագրի ժամկետը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը, նախատեսվում է կազմել Կրթության զարգացման պետական հաջորդ ծրագիրը՝ 10 տարի ժամկետով, այսինքն՝ 2016- 25 թթ  համար: «Կրթության պետական զարգացման ծրագիրը կրթության քաղաքականության հիմնական փաստաթուղթն է, որից բխելու են մնացյալ ենթածրագրերը: Կրթության քաղաքականությունը պայմանավորված է լինելու այս հենց ծրագրով եւ ծրագրի մշակման նպատակով, որպեսզի ավելի արդյունավետ լինի ուսումնասիրությունը, բացահայտվեն բոլոր առկա խնդիրները եւ նախանշվեն նպատակները, փորձ է արվել  կազմակերպել ֆոկուսային քննարկումներ՝ լրագրողների, բուհական մասնագետների, երիտասարդ գիտնականների, դպրոցների, քոլեջների, մանկապարտեզների ղեկավարների հետ: Կազմակերպվելու են նաեւ փորձագիտական հարցումներ, այսինքն՝ խորը հարցազրույցներ՝ պատկերացնելու համար դաշտի խնդիրները»,-ասաց պարոն Պողոսյանը:

Օգոստոսի 4-ին լրագրողների հետ ԿՏԱԿ-ում կայացած հանդիպումը հենց այս համատեքստում էր:

Արտակ Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով որո՞նք են կրթության ոլորտի 5 թերացումները կամ խնդիրները եւ 5 ձեռքբերումները: « Քանի որ վերլուծությունը դեռեւս ամփոփված չէ, այս  պահին չեմ կարող գնահատել, գնահատականը ինքներդ կտեսնեք Կրթության զարգացման նոր ծրագրի նախաբանում, որտեղ նախանշված կլինեն թե նախորդ 5 տարիների ընթացում կրթության ոլորտում ինչ ձեռքբերումներ են եղել եւ գալիք մարտահրավերները: Նախագիծը պատրաստ լինելուց հետո եւս  նախատեսվում է հանդիպում լրագրողների  հետ.  կլինի առանձին քննարկում՝ մոտ 60 հոգանոց կազմով, դիտողությունները հաշվի կառնվեն եւ կներառվեն զարգացման ծրագրում: Հաշվի են առնվելու հետեւյալ չափանիշները՝  կրթության մատչելիություն, որակ, արդյունավետություն, կառավարման խնդիրներ, եւ կարմիր գծի պես շեշտադրվելու են մարդու, երեխայի,  կրթության  առանձնահատուկ կարիք ունեցող անձանց իրավունքներն ու, պաշտպանությունը: Մի խոսքով հետազոտությունը ոլորտային եւ միջոլորտային է լինելու»,-ասաց ԿՏԱԿ-ի տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Արտակ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31