Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաստաբանների խումբ՝ ընդդեմ նոր Սահմանադրության

Օգոստոս 04,2015 13:41

ՀՀ-ում ստեղծվել է շուրջ 20 փաստաբաններից բաղկացած խումբ, որի նպատակն է հասարակությանն իրազեկել Սահմանադրական բարեփոխումների թերությունների մասին։

«Անդրադարձ» մամուլի ակումբում խմբի անդամներից իրավաբան Գևորգ Գյոզալյանը տեղեկացրեց. «Մեր նպատակն է հասարակությանն իրազեկել եւ ցույց տալ Սահմանադրական փոփոխությունների թերությունները։ Մենք ոչ թե պատրաստվում ենք առաջարկություններով հանդես գալ, այլ խնդիր ենք դրել՝ արդյոք հասարակությանն անհրաժե՞շտ են Սահմանադրական բարեփոխումներ, թե՞ ոչ»: Ըստ պարոն Գյոզալյանի՝ Սահմանադրության նոր նախագծի ընդունումը լուրջ վտանգներով է լի:

Aravot.am-ի հարցին՝ որո՞նք են այդ վտանգները, պարոն Գյոզալյանը պատասխանեց, որ այդ վտանգների մասին իրենք կհայտարարեն մեկ-երկու ամիս հետո: Դառնալով թերություններին՝ մանրամասնեց. «Օրինակ՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում, իսկ քննիչն էլ վատ է աշխատում, պաշտպանական կողմն էլ այնպես է աշխատում, որ տվյալ անձին արդարացնում են։ Բայց եթե այլ պաշտոնատար անձ եկավ, ապա նա կարող է ապացույցներ ձեռք բերել եւ արդեն իսկ արդարացված մարդուն նորից կանգնեցնել դատարանի առջեւ։ Սահմանադրության նոր փոփոխությամբ՝ այս հարցը կարող է լուծվել միայն քննիչի որոշմամբ։ Սա, իհարկե, լավ է, սակայն այն երկրի համար, որտեղ օբյեկտիվություն կա։ Մինչդեռ մենք խոսում ենք Հայաստանի մասին, որտեղ ամեն ինչ սուբյեկտիվ է»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է համագործակցեն ՀԱԿ-ի հետ, քանի որ նրանք «ոչ»-ի լուրջ շարժում են նախաձեռնելու, պարոն Գյոզալյանը պատասխանեց. «Ոչ, հնարավոր չէ որևէ քաղաքական ուժի հետ համագործակցություն, քանի որ մենք քաղաքական շահ չենք հետապնդում, մենք մասնագետներ ենք: Եթե քաղաքական նպատակ հետապնդեինք, ապա մենք էլ նման ուժ կստեղծեինք»:

Հետաքրքրվեցինք ի՞նչ կերպ են հասարակությանն իրազեկելու Սահմանադրության թերությունների մասին, խմբի անդամներից Քրիստինե Բեյբությանն ասաց. «Մասնագիտական վերլուծությունների արդյունքում վեր ենք հանելու առկա այն բոլոր թերությունները, որոնք կան այս Սահմանադրության նախագծում: Եվ մասնագիտական եզրակացության տեքստ կլինի, և կլինեն բրոշյուրներ, որոնք հանրությանը կտարածենք ու հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալ խնդրահարույց հարցերին և կհանգի այն եզրականության, որ բարեփոխումների անհրաժեշտություն չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. իրանք, բայց որ հների գարշելի հոդվածներն էլ բացատրեն ժողովրդին, սկսած ԼՏՊ-ի սահմանադրությունից, գերազանց բան արած կըլնեն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31