Արդեն իսկ մեկնարկում է Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գեւորգյանի նախկին հակառակորդի՝ «Քինգ Դե լյուքս» ընկերության տնօրեն, «Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդարը, ինչը սկսվելու է նրա բիզնեսներից. նշենք, որ նա իրականացնում էԱբովյանի ներքաղաքային, միջքաղաքային եւ միջմարզային ուղեւորափոխադրումները: Նորընտիր քաղաքապետը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացիներն իրեն բողոքել են ուղեւորափոխադրման որակից, ուստի նոր մրցույթ է հայտարարվելու: Մեր հարցին՝ միգուցե Ծառուկյանի կողմնակիցներն են կազմակերպված դժգոհում, որօեսզի նրան զրկեն այդ բիզնեսից, Վ. Գեւորգյանը պատասխանեց. «Ես չէ, որ պետք է զրկեմ, մրցույթին պետք է մասնակցեն այն կազմակերպությունները, որոնք համոզված կլինեն, որ կարող են առաջիկա տարիներին նարմալ ուղեւորափոխադրում կատարել Աբովյանում:
Մանրամասները՝ «Ժամանակի» այսօրվա համարում: