Անհասկանալի պատճառներով պայթյուն է տեղի ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի թուրքական Սարիղամիշ գավառով անցնող հատվածում: Այս տեղեկությունը թուրքական «Anadolu» գործակալությանը հայտնել է Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը:
Նա նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան: «Անվտանգության նկատառումներից ելնելով գազի մատակարարումը դադարեցվել է Յագբասան գյուղում: Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում»:
«Anadolu»-ն նաեւ հիշեցրել է, որ անցած շաբաթ պայթեցվել էր Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա, ինչպես նաև Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում Մասիսի ստորոտով Իրանից Թուրքիա գազ փոխադրող խողովակաշարը:
Երկու պայթյունների պատասխանատու էին հայտարարվել երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ