Հայաստանում ռուսական հինգերորդ կայազորի ռազմական դատարանը ստացել է Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը: Այս տեղեկությունը «TASS»-ին հայտնել է Հյուսիս-կովկասյան կայազորի ռազմական դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատալկոն:
«Ռուսական հինգերորդ կայազորի ռազմական դատարանը, որը տեղակայված է Հայաստանում, ստացել է Հարավային ռազմական օկրուգի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Պերմյակով Վալերի Պավլովիչի հետ կապված գործը»,- ասել է մամուլի խոսնակը:
Նրա խոսքերով՝ մոտ ժամանակներս տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կքննարկվի Պերմյակովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու որոշումը: Նաեւ շուտով կնշանակվի առաջին դատական նիստի օրը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև