Այս կիրակի «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին պայմանագիր է ստորագրել ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 48 %-ը թաիլանդցի բիզնեսմեն Բի Թաիչաուբոլին փոխանցելու մասին: Գործարքը կավարտվի սեպտեմբերի 30-ին:
Բեռլուսկոնին, այդուհանդերձ, կպահպանի ակումբի նախագահի պաշտոնը եւ կշարունակի տիրապետել բաժնետոմսերի մեծ մասը: Նրա ղեկավարած Fininvest ընկերությունը հայտարարել է, թե գործարքն արժե 480 միլիոն եվրո:
Ենթադրվում է, որ տնօրենների խորհրդում տեղ կգրավեն Իտալիայի նախկին վարչապետի շրջապատից՝ յոթ, Թաիչաուբոլի շրջապատից՝ վեց ներկայացուցիչներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ AFP-ի