Ռուս գործարար Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի կարող վերադառնալ Ռուսաստան, քանի որ նրան կարող է ձերբակալեն սահմանին: Այս տեղեկությունը հայտնել է «Коммерсант»-ը:
«Այսօր Գերման Ստերլիգովի կինը եւ երեխաները վերադարձել են Ռուսաստան: Գերման Լվովիչը չի կարողացել դուրս գալ Հայաստանի տարածքից, քանի որ նրան զգուշացրել են, որ ռուս սահմանապահները պարտավոր են ձերբակալել իրեն»,- մասնավորապես ասել է փաստաբանը:
Հայրապետովը նաեւ ավելացրել է, որ ռուս սահմանապահների այդ գործողությունների պատճառը Ստերլիգովի նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում հայտարարելն է:
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանը Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել: Պատճառը Հայաստանով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելն է: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը, մեկնաբանելով այդ քայլը, ասել էր, որ Հայաստանը եւ Ռուսաստանը Ինտերպոլի անդամ երկրներ են, իսկ Ստերլիգովը հիմնականում հենց այդ երկրներում է լինում եւ այդ պատճառով են հետախուզում հայտարարել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ