Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայկական ժամանակ». Նոր սակագին, նոր չեկեր

Օգոստոս 04,2015 11:25

 

Շաբաթ օրը Շիրակի մարզում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բացահայտեց. կառավարությունը էլեկտրաէներգիայի թանկացած մասը սուբսիդավորելու է Որոտանի կասկադի վաճառքից ստացված գումարներից։

Այս պահին դեռ բաց են մնում մի քանի հարցեր. ամսվա վերջին, երբ բնակիչը ցանկանալու է տեղեկանալ, թե որքան էլեկտրաէներգիա է սպառել, ինչպե՞ս է կողմնորոշվելու, թե որքանն է ինքը վճարելու, որքանը՝ կառավարությունը։ Մեր այս հարցերին ՀՀ կառավարությունից երեկ չպատասխանեցին:

Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը մեզ հետ զրույցում բացատրեց, թե որը կարող է լինել բնակիչներին տեղեկացնելու ամենահարմար մեխանիզմը.

– Պարոն Մակարյան, այս ամսվա վերջին էլեկտրաէներգիայի համար արդեն ավելի թանկ ենք վճարելու, քան նախորդ ամիս։ Ասվում է՝ ավելացված մասը վճարելու է ՀՀ կառավարությունը։ Ինչպե՞ս եք պատկերացնում, օգտագործված էլեկտրաէներգիայի վարձավճարը ի՞նչ մեխանիզմով է սպառողին հասնելու:  Նրան ինչպե՞ս են բացատրելու, թե որքան է կազմում իր օգտագործած էլեկտրաէներգիան հին սակագնով, որքան նոր՝ թանկացված սակագնով, որքանն է սպառողը վճարելու եւ որքանն է կառավարությունը սուբսիդավորելու:

Ամենապարզ մեխանիզմը կարող է հետեւյալը լինել. կլինի հաշվարկ, թե որքան էլեկտրաէներգիա է բնակիչը սպառել։ Կհաշվարկվի այն մասը, որ պետք է սուբսիդավորի կառավարությունը՝ կուղարկվի կառավարություն,   քաղաքացուն կուղարկվի այն գումարը, որ ստացվում է սուբսիդավորումը հանելուց հետո։ Սա ամենահեշտ եւ ամենակենտրոնացված մեխանիզմն է, որովհետեւ ՀԷՑ-ն է տիրապետում տվյալներին։ Այսինքն՝ ենթադրենք՝ դուք պետք է վճարեք 20 հազար դրամ՝ թանկացված գներով, ՀԷՑ-ը այդ գումարից կհանի թանկացված մասը, ենթադրենք՝ 5000 դրամ, եւ մնացած գումարը՝ 15000 դրամ, անդորրագրով կներկայացնի բաժանորդին։ Այս դեպքում բաժանորդը չի իմանա, թե իր համար կառավարությունը որքան գումար է տվել ՀԷՑ-ին։ Հնարավոր է նաեւ այլ տարբերակ, բաժանորդը իր անդորրագրի վրա կտեսնի նաեւ, թե իր սուբսիդավորումը որքան է եղել։ Կարծում եմ, որ այդպես պրոցեսը ավելի թափանցիկ կլինի։ Քանի որ սուբսիդավորելու համար տրամադրվող փողերը մեր պետության փողերն են, մեր ծրագրերից կտրվող գումարները, հետեւաբար՝ ճիշտ կլինի, որ երեւա անդորրագրում, ասենք գրված լինի 20 հազար դրամ ընդհանուր, 5 հազարը կառավարությունը   սուբսիդավորում է, մնում է 15 հազարը։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31