«Մեր երկիրն այժմ օլիգարխիա է՝ անսահմանափակ քաղաքական կոռուպցիայով, ինչը բերել է մեր քաղաքական համակարգի փլուզմանը՝ ի նպաստ խոշոր փողատերերի շահերի»: Սա Ազգային ժողովում հայաստանյան ընդդիմադիր գործչի ելույթ չէ: Սա հատված է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարթերի՝ վերջերս տված հարցազրույցից : Նկատի ունենալով, որ 2010 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը փաստացի թույլ է տվել կորպորացիաներին անսահմանափակ գումարներ «նվիրաբերել» քաղաքականությանը, Քարտերը նշել է, որ դա հակասում է այն ամենին, ինչը Միացյալ Նահանգները դարձրել է մեծ երկիր՝ իր քաղաքական համակարգով:
Եթե ես ամերիկացի լինեի, ապա կհարցնեի՝ իսկ Ձեր ժամանակ այդպես չէ՞ր: Բայց տվյալ դեպքում դա երկրորդական հարց է: Իսկ առաջնայինը հետեւյալ արձանագրումն է. այն, ինչ 20 տարի առաջ թվում էր օրինակելի, հիմա դարձել է վիճահարույց, եւ արեւմտյան քաղաքական համակարգի արդարութան, ինչպես նաեւ քաղաքացիների հավասար իրավունքների մասին մեր պատկերացումներն այլեւս այնքան էլ անսասան չեն: Փողն այս գործընթացներում վճռորոշ դեր է խաղում ոչ միայն Հայաստանում կամ Ռուսաստանում, այլեւ ժողովրդավարության առաջամարտիկը հանդիսացող Միացյալ Նահանգներում: Պարզապես այն, ինչ մեզանում արտահայտվում է գռեհիկ, ցինիկ, ամբարտավան եղանակով, «այնտեղ» ավելի նուրբ է եւ շպարված: «Նա, ով արդեն նստած է Կոնգրեսում, ավելի շատ բան ունի վաճառելու, քան պարզ հավակնորդը», – ասում է Քարթերը: Գուցե դա բերում է «իշխանության վերարտադրությա՞ն»՝ անկախ նրանից, կոնգրեսականը հանրապետական է, թե դեմոկրատ:
Այդ կասկածները թույլ են տալիս ենթադրելու, որ մենք գործ ունենք 20-րդ դարում ընդունված չափանիշների, արժեքների եւ համակարգերի ճգնաժամի հետ, եւ լուծման եղանակներն առայժմ չեն երեւում: Կան այդ առումով բավականին տարաշխարհիկ առաջարկներ, որոնցից մեկը հետեւյալն է՝ ընդհանրապես չանցնկացնել ընտրություններ, եւ վարչակազմը որոշել վիճակահանությամբ (լոտոկրատիա): Այդ գաղափարի ջատագովն է, մասնավորապես, Փենսիլվանիայի համալսարանի դասախոս Ալեքսանդր Գերերոն: Գիտնականը հիշեցնում է, որ ԱՄՆ կոնգրեսականների 44%-ը վաստակում է տարեկան 1 միլիոն դոլարից ավելի, 82%-ը տղամարդ է, 86%-ը՝ սպիտակամորթ, ավելի քան կեսը իրավաբաններ են եւ բանկիրներ: Էլ ո՞ւր մնաց հավասարությունն ու արդարությունը, պարզ չէ՞, թե ում շահերն են նրանք պաշտպանելու: Որպես արձանագրում, իհարկե, ամեն ինչ ճիշտ է, որպես լուծում՝ «գիր-ղուշ քցելը» նույնպես, մեղմ ասած, իդեալական լուծում չէ: Առավել եւս՝ այստեղ էլ հնարավոր են խարդախություններ:
Հիմնական տարբերությունը մեր եւ ամերիկացիների միջեւ, բացի նույն երեւույթների գռեհիկ եւ նուրբ դրսեւորումներից, այն է, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունն «իր գլուխը պահում է» եւ որպես հետեւանք՝ բացարձակապես անտարբեր է, թե ով ինչպես է ընտրում ու իշխում: Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը աղքատ է, եւ այդ պատճառով հույսեր է փայփայում, որ եթե վարչակազմը փոխվի, կփոխվի նաեւ իր կյանքը: Որքան հիմնավոր են այդ հույսերը՝ բազմիցս համոզվել ենք:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աշոտ Մանուչարյանի հետ եք էլի հանդիպել?..)))..
Դե բախտերդ բերել է..)))… Քանի որ օլիգարխները զավթել են Ամերիկան..)))..
և «դա հակասում է այն ամենին, ինչը Միացյալ Նահանգները դարձրել է մեծ երկիր՝ իր քաղաքական համակարգով» ապա՝ արագորեն ազատվեք ձեր օլիգարխներից… դուք կդառնաք մեծ երկիր, իսկ Ամերիկան կհայնվի պատմության աղբանոցում…
Թե չէ՝ «Ամերիկայում զավթել են» բայց «նուրբ» են զավթել..))).. իսկ ձեր մոտ՝ ընենց են զավթել, որ մարդիկ երազում են երկրից փախնել…
Իսկ ընհանրապես, ես այստեղ տեսա ՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻԳԱԽԻԱՅԻ հետույքում տեղավորվելու փորձ … Մոտավորապես. «Տղեք, մենք ձեզ բան չենք ասում, ինչ անում եք՝ լավ եք անում, դե տենում եք՝ էդ իբր-թե դեմոկրատական Ամերիկայում էլ՝ անում են նույն բանը։ Մենակ, մի քիչ «նուրբ» արեք, էլի, էդ անտերը..))).. որ ես էլ հաճույք ստանամ» ..)))..
Հետաքրքիր դիտարկում է – ստացվում է, որ բոլոր կողմերում գիշակերներն են բազմանում եւ լավ տեղ տանող ճանապարհ պարզապես չկա! Այսինքն, վերադառնում ենք անմահ մարքսիզմ-լենինիզմին՝ չարյաց գլխավորը կուտակվող մասնավոր հարստությունն է, սրանից բխող հայտնի հետեւանքներով! Կարծում եմ, նորից կգնանք դրան՝ անհամեմատ հզոր մասշտաբներով: Կապիտալի աննախադեպ կուտակմանը զուգահեռ՝ դրան մեծապես նպաստում է բնական ռեսուրսների կատաստրոֆիկ սպառումը: Դա շուտով կհանգեցնի կրիտիկական վիճակի եւ հարկավոր կոչը կհնչի՝ – մորթիր ճարպոտներին! Միթե պարզից էլ պարզ չէ, որ ինքնակարգավորման մեխանիզմը պիտի աշխատի? Հարց է միայն՝ երբ կպայթի!
Հարգելի Գեվորգ, էդ «օլիգարխներով» հարուստ տոտալիտարյան երկրներում են անխնա ռեսուրսները արտահանում, օրինակ Ռուսաստանում, Չինաստանում…նույնիսկ մեր երկրում…էդ նախագահ Կարտերի երկրում «գիշատիչ» օլիգարխները Էլոն Մասկի նման շարունակում են հանճարեղ Նիկոլա Թեսլաի ավանդույթները, որը իր նորարարություններով փորձում էր այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնել, նույնիկ խոստանում էր մի բաժակ ջրից անհամար էներգիա ստանալ…նրան էդիսոններե եվ ռոկֆելլերները խանգարեցին, բայց այսօր Էլոն Մասկը, Էփփլ եվ Գոոգլ հիմնարկությունները աշխատում են այդ ուղղությամբ եվ արդեն իսկ հասել են մեծ հաջողությունների…:Նրանք իրենց մեծ եկամուտները ծաժայեցնում են գիտատեխնիկական մտքի զարգացմանը, ոչ թե Ռոկֆելլերների,Աբրամովիչների, Սերժիկների նման գողոնը սեփական հաճույքների վրա ծախսելու համար…
Երկու լուրջ անհամաձայնություն>
1.ԱՄՆ-ը չի ժողովրդավարության առաջամարտիկը: Անգամ ամեն տեսակ ԲՐԵՅՎԻԿՆԵՐԻ պարագայում առաջամարտիկը Սկանդինավյան երկրներն են` ԴԱՆԻԱ, ՖԻՆԼԱՆԴԻԱ եւ այլն:
2.Շատ ճիշտ եք ասում` ամերիկացիների ճնշող մեծամասնությունն «իր գլուխը պահում է» եւ որպես հետեւանք՝ բացարձակապես անտարբեր է, թե ով ինչպես է ընտրում ու իշխում:Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը աղքատ է, եւ այդ պատճառով հույսեր է փայփայում, որ եթե վարչակազմը փոխվի, կփոխվի նաեւ իր կյանքը: Որքան հիմնավոր են այդ հույսերը՝ բազմիցս համոզվել ենք: Հայաստանում վարչակազմ չի փոխվել ԵՐԲԵՔ: 1996 թվականին պալատական հեղաշրջում եղավ եւ ՀՀՇ անունով վարչակազմը դարձավ Երկրապահ անունով վարչակազմ: Մարդ կա, օրինակ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, որ պատգամավոր է 1991 թվականից ու մշտապես իշխանության կուսակցության մեջ: Հայաստանում վարչակազմ չի փոխվել:
Մի բան էլ հիշեցի:
Անդրանիկ Մարգարյանն ու Գալուստ Սահակյանը ՀՀՇ-ի ղեկավարած ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ դաշինքի մեջ էին: ՀՀՇ-ն էր քաղաքական ՊԱՊԱՆ, պալատական հեղաշրջման միջոցով ՊԱՊԱ դարձավ հանրապետականը: Վարչակազմ չփոխվեց, ՊԱՊԱ-ն փոխվեց: Հիշեք ով էր ՀՀՇ-ի ղեկավարման տարիներին Սերժ Սարգսյանը կամ ասենք Խոսրով Հարությունյանը` բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իհարկե եթե «նախագահ Կարտերը» փորձի մի նժարի վրա դնել Քիրկ Քրքորյանին , Բիլլ Գեյթսին , Սթիվ Ջոբսին , Մարկ Զուկերմանի նման «օլիգարխներին» եվ հայ «մեծանուն» եկեղեցաշեն օլիգարխներ Տաշիր Սամվելին, Դոդի Գագոյին, մազ մնաց մոռանաի Սերժիկի «ծուռ խիարը» ապահովող Լֆիկին …իրականությանը մոտ պատկեր կստանանք…կեցցե հայ օլիգարխիան…հարկավոր է հայ օլիգարխների հիմնարկների արժեթղթերը վաճառքի դնել Dow Jons շուկայում…նրանց իրական արժեքը պարզելու համար… կարծում եմ քանզի շուկայական հարաբերությունները առիթ չեն տալիս մոնոպոլիաների ստեղծմանը, եվ նույնիսկ ռուսական ու չինական հիմնարկների արժեթղթերն են վաճառքի Dow Jons եվ նման շուկաներում…ազատ շուկան ապահովում է կապիտալիզմի տարանջատվելը «օլիգարխիայից» արեվմուտքում: Միայն տոտալիտար երկրներում է որ շուկայում կան «օլիգարխներ» ու «թարս խիարներ…»
Կուզեի ավելացնել որ Ամերիկայի աշխատող բնակչության մեծ մասը «օլիգարխներ են» ուղղակիկամ անուղակի ձեվով, քանզի նրանց անձնական խնայողությունները կամ ծերության նպաստները ապահովող հիմնարկները նույնպես բաժնետերեր են եվ Dow Jons ի եվ այլ շուկաների արժեթղթերի: Եվ իհարկե ամենուր արեվմտյան զարգացած երկրներու…օրինակ Նորվեգիայում յուրաքանչյուր քաղաքացի արդեն պետության կողմից ապահովագրված է մեկ միլլիոն դոլլարի չափով, ծերության թոշակի վճարման համար…բոլորը «օլիգարխ» են…
Աստված մարդկությանն իր ստեղծած օրից միշտ կանգնեցրել է ընտրության առջեւ` օրինակ, Ադամին եւ Եվային տրվել էր հնարավորություն ընտրություն կատարել դրախտային կամ երկրային կյանքի միջեւ: Թե ի՞նչ է եղել այն ժամանակ՝ բոլորին է հայտնի (չնայած մեր պատգամավորների մեծ մասը չգիտեն այդ պատմությունը):
Բայց, լինելով ծայրահեղական ազգ, մենք ընտրության հարցում էլ ենք, բնականաբար, ծայրահեղ: Եվ խոսքը միայն քաղաքական ընտրությունների մասին չէ: Այսօր, օրինակ, արտագաղթող հայերի մեծ մասը կանգնած է բարդ ընտրության առջեւ, որովհետեւ եթե գնան Ռուսաստան, որտեղ գնալու համար դեսպանատան OK պետք չէ, չի բացառվում, որ հենց օդանավակայանում նրանց կդիմավորեն «հյուրընկալ սքինհեդները» (չնայած ոչ ոք չի կարող հերքել այն փաստը, որ հայերին սպանում են նաեւ Ամերիկայում եւ Եվրոպայում, ուղղակի այդ փաստերը մեր մամուլը կամ չի ֆիքսում, կամ չի ուզում ֆիքսել,օրինակ Բարսելոնայի դեպքը, երբ ոստիկանը սպանեց մի հայ տղու, իսկ մեր դեսպանը շատ արագ գնաց Երեվան): ԱՄՆ գնալու համար կամ «գրին քարտ» է պետք շահել, կամ ահռելի մեծ գումարներով գնել այդ բաղձալի OK-ը: Իսկ Եվրոպայում «ոտքի կանգնելը» շատ դժվար է: Ու եթե պետք է առաջադեմ Եվրոպայում «կզած» ապրեն, ավելի լավ է Հայրենիքում «կզեն»: Այդպես կարող է գոնե դաշնակները գնահատեն (չնայած անձամբ դաշնակները գերադասում են «ուրիշի տակ աշխատել» արտասահմանում, քան Հայաստանում):
Հայ ծնողների հիմնական պրոբլեմներից է նաեւ դպրոցի եւ բուհի ընտրությունը: Որովհետեւ կենտրոնի դպրոցները «պրեստիժնի» են, բայց այնքան փող են քամում, որ անգամ ունեւոր ծնողները չեն դիմանում այդ «նալոգներին» (ասում են, այս հարցում ռեկորդակիր է Չեխովի անվան դպրոցը, որտեղ տնօրենը նախկին պատգամավոր, «Շամիրամ» կուսակցության նախկին համանախագահ, Վիկտոր Դալլաքյանի նախկին քույր Գայանե Սարուխանյանն է): Իսկ մնացած դպրոցներում, որտեղ «նալոգներն» անհամեմատ քիչ են, ընդհանրապես ոչինչ չկա: Խոսքս գիտելիքների մասին չէ, որովհետեւ գիտելիք չեն տալիս ոչ մի տեղ: Դե իսկ բուհի ընտրությունը ամենադժվարն է: Այս ընտրությունը նախապես ենթադրում է մի քանի պարտադիր պայման` փող, շատ փող, կուսակցական պատկանելություն («կոմսոմոլը» սահուն կերպով փոխարինվել է բազմակուսակցական համակարգով, որտեղ կարեւորը իշխանամետ կուսակցության երիտասարդական թեւի անդամ լինելն է), իշխանամետ պատգամավորի կամ բարձր պաշտոնյայի զավակ լինելու փաստը, դիմորդի կամ նրա ծնողների ծննդավայրը (վերջին տարիներին անգամ ուսանողության շրջանում է մոդայիկ դառել ղարաբաղցի լինելը) եւ միայն վերջում գիտելիքը: Չնայած, եթե գիտելիքների պաշարը ձգտում է զրոյի, չի բացառվում, որ այդ երեխան եւս դառնա ուսանող: Դա արդեն «պապայի թափի» խնդիր է: Իհարկե, այս ամենը մանր ժուլիկություն է Հայաստանի քաղաքական ընտրությունների համեմատ: Ըստ ՀՀ Սահմանադրության` մեր պետությունում պետք է տեղի ունենա երեք տիպի ընտրություն` նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման: Բայց իրականում տեղի է ունենում մեկը` խորհրդարանականը: Որովհետեւ նախագահին նշանակում են աշխարհաքաղաքական ուժերը, իսկ քաղաքապետերին, գյուղապետերին եւ թաղապետերին` ներքաղաքական ուժերը: Այնպես որ, պատահական չէ, որ հենց խորհրդարանական ընտրությունների համար է ծավալվում ամենադաժան պայքարը: Համենայնդեպս, այդպես ընդունված է Եվրոպայում, ուր մենք այդքան շտապում ենք մտնել: Բայց մեր Եվրոպա մտնելը ես, չգիտես ինչու, նմանեցնում եմ մեր ինտերնետ մտնելուն: Որովհետեւ հայերին ինտերնետից հիմնականում, «պոռնո» կայքերն են հետաքրքրում,
դա ապացուցված է ԱԺ-ում:Եվ քանի որ ես լավատես եմ, ապա համոզված եմ, որ ուզում ենք: Ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցում գիտելիք ստանան, ոչ թե «զակազ», ուզում ենք ընտրել Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Եվրոպական պետությունները, ոչ թե արտագաղթի կամ քաղաքական ուղղվածության, այլ տուրիզմի նպատակներով: Եվ վերջապես ուզում ենք, որ քաղաքական գործիչը Հայաստանում լինի ոչ թե գործատու կամ բարեգործ, այլ մեր պետության առաջընթացի եւ զարգացման երաշխավորողը եւ պատասխանատուն:
… что будучи в Коринфе апостола Павла поймали жыды хасиды (тогда они назывались фарисеи), и привели по известным образцам к прокуратору Галлию (Почти как прокуратор Галлилеи Понтий Пилат) на суд судить как диссидента и раскольника.
Так вот Галлий, там написано, им ответил,
что “это всё внутриеврейские разборки и его это не ебёт”.
– Вот это свидетельство прокуратора Галлия надо неоновыми буквами повесить на Красной ( Ազատության)площади для тех русских ( հայ ) идиотов, которые “верють”, что православие ( գրիգորյան ) это русская ( հայոց ) религия! Тогда как это ещё тыщу (1714) лет назад надетый на шею русского (ՀԱՅ) народа строгий жыдовский ошейник.
“Это всё внутриеврейские разборки и христианство, прокуратора не ебёт”!
(Прокуратор Галлий).
Կամայական ընտրության իմաստ մեծամասնության կարծիք հարցնելն է: Միայն մտավոր պրոբլեմներ ունեցողները կարող է լուրջ տեսքով մեծամասնության կարծիքը որոնեն աղքատ երկրում: Դա մոտավորապս նունն է, եթե հավաքենք մի տեղ 1000 թմրամոլ և հարցնենք`- “Ուռելը տոշնի յա՞”: Հետո էլ պատասխանը լուրջ տեսքով վերլուծել:
Ինչ վերաբերում է օլիգարխիային. կա փող աշխատելու և ծախսելու ձևեր: Հայաստանում աշխատում են հիմնականում գողանալով, ԱՄՆ-ում հակառակը: Օլիգարխիան հայտնվում է փող ծախսելիս, երբ աշխատած գումարները սկսում է օգտագործել իշխանություն ձեռք բերելու համար: Առանց սահմանումներ տալու քննարկել այս հարցերը նույնն է, թե նորից ընտրություններ անցկացնել`այս անգամ առանց որևէ հարցադրման: