«Տիգրան Առաքելյանն ինչ հնարավորություն ունի, որ ՀՀԿ-ական պատգամավորների որջերը թափանցի ու ինտիմ բաներ ձեռք բերի, հրապարակի»,- ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանի կալանավորման լուրից զարմացել է ՀԱԿ նախկին անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Ինչպե՞ս է հնարավոր՝ Տիգրան Առաքելյանը կամ նրա նմանները ձեռք բերեն նման տեղեկատվություն… հնարավոր է, որ շինծու մեղադրանք է, գուցե իշխանությունն ինչ-որ բան ունի այդ պատգամավորների դեմ, Տիգրան Առաքելյանին էլ օգտագործում են: Այս իշխանություններին, իրավապահ համակարգին չեմ հավատում, որովհետեւ հարյուրավոր մարդկանց վրա գործեր թխեցին, տարան, փակեցին: Հիմա ինչ իմանամ ՏԻգրան Առաքելյանի հետ ինչ խնդիր են ունեցել կամ այդ պատգամավորների հետ ինչ խնդիր են ունեցել, որ օգտագործել են Տիգրան Առաքելյանին: Չեմ բացառում, որ պատգամավորների մասին այդ նյութերը իրենք են մատուցել Տիգրան Առաքելյանին, որ հետո այդ հրապարակային գործընթացը՝ թատրոնը տանեն»,- կարծիք հայտնեց Պետրոս Մակեյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը նախօրեին ձերբակալվեց ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար: Ավելի ուշ նա կալանավորվեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարոն Մակեյան, որեւէ մեկին վիրավորելու ցանկություն չունեմ, բայց նախադեպեր կան: Օրինակ Արտաշես Գեղամյանը: ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին ինչ ասես, որ չասեց` անգամ նարկոբարոն ու հիմա ՀՀԿ ցուցակով պատգամավոր է: Հիմա էլ Տիգրան Առաքելյանն է ՀՀԿ անմաքուր վարքը բացահայտում: