Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն այսօր երկրորդ չեմպիոնն ունեցավ:
Մինչեւ 17 տարեկան տղաների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մնացականյանը 50 կգ քաշային կարգում երկամարտում ցույց տվեց 189 (80+109) կգ արդյունք եւ նվաճեց չեմպիոնի կոչումը՝ մեկ օրում երկրորդ անգամ հնչեցնելով մեր օրհներգը եւ ամենից բարձր պարզելով Հայոց Եռագույնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչ,ինչ,էս մեկը կարող ենք:
Ապրի մեր տղեն