Ոսկեպար գյուղի բնակիչները հայտնեցին, որ այսօր ժամը 17-ից այրվում են գյուղի սահմանագոտու խոտածածկ տարածքները: Վառվում են Ոսկեպար-Կիրանց ռազմական նշանակության ճանապարհից ներքեւ եւ վերեւ գտնվող տարածքները, Ոսկեպար գետի աջ ափի հատվածը:
Գետափնյա տարածքը ներկայումս չեզոք գոտի է համարվում: Հրդեհի զորությունն ավելի մեծ է Ոսկեպարի ձախ ափին, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Ոսկեպարից հայտնեցին, որ կրակից սահմանագոտում ականներ են պայթել: Հրդեհը ներկայումս շարունակվում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ