ՀՀ արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովը 2015 թվականի հուլիսի 30-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց դիմումները, դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի թեկնածուներին ներկայացվող պահանջների համապատասխանությունը ՀՀ դատական օրենսգրքի 227.6-րդ հոդվածի պահանջներին:
Հանձնաժողովն ընդունեց որոշում՝ կից ցանկով ներկայացված դիմողներին թույլատրել մասնակցել հաշտարարների որակավորման դասընթացին:
Հիշեցնենք, որ հաշտարարի որակավորման դասընթացները սկսվելու են 2015 թվականի օգոստոսի 11-ից:
Դասընթացներին մասնակցելու թույլտվություն ունեցող անձինք նախարարության կայքում ցանկը հրապարակվելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում կատարում են դասընթացներին մասնակցելու և հաշտարարի որակավորման վկայագիր ստանալու համար միանվագ վճարում՝ 80.000 ՀՀ դրամի չափով՝ մուծված հաշտարարի որակավորման դասընթացներն իրականացնող՝ «ՀՀ արդարադատության նախարարութան իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համար «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում բացված Հ/Հ 1930009611880200 հաշվեհամարին: Եթե դասընթացներին մասնակցելու թույլտվություն ունեցող անձը սահմանված ժամկետում վճարում չի կատարում, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում տվյալ անձին դասընթացներին մասնակցելը մերժելու վերաբերյալ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն