Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերի սփյուռքահայ մասնակիցներից շատերը հրաժարվել են մնալ Գյումրիում

Օգոստոս 03,2015 18:25
hamahaykakan xaxer

Ինչպես հայտնի է՝ համահայկական ամառային 6-րդ խաղերի  երկու մարզաձեւեր՝ ֆուտզալն ու ֆուտբոլը օգոստոսի 2-ից 7-ը անցկացվելու են Գյումրիում: Այսօր արդեն ֆուտզալը մեկնարկել է. Գյումրին հյուրընկալել է Ավստրալիայի Սիդնեյ ու Արգենտիայի ԼաՊլատա քաղաքների թիմերին ու դեռ սպասում է մեծ թվով սփուռքահայերի Թուրքիայից,  Լիբանանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից:

Շիրակի մարզպետարանի մշակույթի ու սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Գյումրիում համահայկական խաղերի ծրագրով նման միջոցառում անցկացվում է առաջին անգամ, որի համար անչափ ուրախ են, բարձր մակարդակով պատրաստվել են: Գյումրու քաղաքապետարանը համայնքի միջոցներով վերանորոգել է Արամ Սարգսյանի  անվան մարզադպրոցի մարզադահլիճը, որպեսզի Համահայկական ամառային 6-րդ  խաղերի ֆուտզալ մարզաձեւն անցկացվի այստեղ:

Ըստ պաշտոնյայի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գյումրու ակադեմիայի խաղադաշտը եւս եզակի է իր հարմարություններով: Վաչիկ Վարդանյանի ասելով, ոչ բոլոր թիմերն են ցանկություն հայտնել մնալ Գյումրիում, թեեւ մրցումներն ամեն օր են, սակայն նրանց մեծ մասը ուզում են գալ-գնալ մայրաքաղաք: «Իրենց կամքն է, ոչ մեկը չի կարող բռնանալ նրանց կամքին, մասնակից 9 թիմերից, նախնական տվյալներով միայն 3-ն են ցանկություն հայտնել մնալու,  դրանք են՝ Թեհրանը, Մոսկվան եւ Կիեւը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Իսկ ինչու չեն կամեցել մնալ Գյումրիում???? 1. Քաղաքի պայմանները լավը չեն, 2. խաղերին լուրջ չեն վերաբերում եւ խաղից առաջ այս ՃՌՌԱՆ շոգին մի 100 կմ ճանապարհ են կտրում: 3. երկուսը միասին:

    Երեք դեպքում էլ լացդ գալիս է` հերթական անգամ մեծ գումարներ են ծախսվում, արդյունավետությունը չի տպավորում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31