Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած ամենագնացի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ

Օգոստոս 03,2015 18:15

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ծաղկաձոր քաղաքում ամենագնացի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

2015թ. օգոստոսի 01-ին՝ ժամը 15։00-16։00-ի սահմաններում, ամերիկահայ Լևոն Շանթի Թոմազը Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու  2-րդ կայանի մոտակայքում, Թեղենիս լեռան տարածքում, հողապատ և խոտածածկ ճանապարհին, վարել է «Յամահաե մակնիշի ամենագնացը, ինչը կողաշրջվել է՝ առաջացնելով Լ.Թոմազի մահը։

Դեպքի առթիվ նույն օրը՝ օգոստոսի 1-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):  Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի՝ ամենագնացի զննություն:

Որոշում է կայացվել Լ. Թոմազին տուժող ճանաչելու մասին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Պարզվել է, որ Լեւոն Թոմազը ԱՄՆ Գլենդել  քաղաքի համանուն ֆուտբոլային ակումբի անդամ է, ով ակումբի անդամների հետ Հայաստան է ժամանել 2015թ. օգոստոսի 01-ին՝ համահայկական խաղերին մասնակցելու նպատակով։ Նույն օրն ակումբի մի քանի անդամներ մեկնել են Ծաղկաձոր շրջագայելու՝  նստել են ճոպանուղի, ապա նաև վարել ամենագնաց։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Լ.Թոմազի ընկերները, վթարի պահին նույն ամենագնացի մյուս ուղևորը։ Ականատես վկաների ցուցմունքների համաձայն՝ սարից իջնելու ժամանակ ամենագնացը վարել է տուժողը՝ ոչ շատ արագ։ Ճանապարհին ամենագնացի հետևի մասն անսպասելի վերև է բարձրացել, որի հետևանքով ուղևորը վրայից ընկել է առաջ, ամենագնացը կողաշրջվել է, իսկ Լ.Թոմազը՝ հայտնվել ամենագնացի տակ։

Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31