Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցեղասպանության թեման՝ առանց լացուկոծի ու բղավոցների (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Օգոստոս 03,2015 17:52

Կայացավ է Արմեն Էլբակյանի բեմադրած «Մենք եւ նրանք. հետաքննություն» ներկայացման պրեմիերան

 

Էդգար Էլբակյան թատրոնում օրերս պրեմիերա էր՝ «Մենք եւ նրանք. հետաքննություն» վերնագրով: Կրկին արծարծվում էր հայկական հարցը, Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը…

elbakyan8 elbakyan7 elbakyan6 elbakyan5 elbakyan4 elbakyan3 elbakyan2 elbakyan1Ներկայացման ռեժիսոր Արմեն Էլբակյանը բազմիցս արծարծված թեմային նոր լուծումներ էր տվել: Ներկայացումը ինտերակտիվ էր, սկսվեց դահլիճից, որոշ դրվագներում մասնակցում էր նաեւ հանդիսատեսը, չկային անհարկի բղավոցներ, ավելորդ պաթետիզմ, լալկանություն: Պիեսի հեղինակը Տիգրան Քելեմյանն է, իսկ Գարիկ Եվանգուլյանը հրաշալի ձեւավորում էր արել: Ըստ ներկայացման գործողությունների՝  հայկական մի թատերախումբ է  մեկնում  Թուրքիա՝ ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության մասին թուրքական արխիվները: Ներկայացման մեջ թատերախումը բեմադրում է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, ապա հանդիսատեսի աչքի առաջ միահյուսվում են անցյալն ու ներկան, ու այդպիսով յուրօրինակ հետաքննության փորձ է արվում:

«Լուծումը հենց այնպես է արված, որ ազդենք ոչ թե սրտի, այլ մտքի վրա, որովհետեւ այս թեման այնքա՜ն արծարծված է, որ կարող է վերածվել հավիտենական ողբի, այնինչ մեզ անհրաժեշտ է, որ դա վերածվի հավիտենական մտքի, ռացիոնալ վերաբերմունքի եւ ռացիոնալ մոտեցման»,-ասաց Արմեն Էլբակյանը:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Վաղուց բեմադրում են առանց լացուկոծի: Դերասանները թույլ էին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31