Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ դատավոր Գագիկ Պողոսյան) ավելի քան երկու ամսվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ «Վերնիսաժի» գործով հերթական դատական նիստը: Հրապարակվեց դատահոգեբանական- դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն Գոռ Առաքելյանը մեղսունակ ճանաչվեց: Սակայն այդպես էլ Գոռ Առաքելյանի հոգեկան վիճակի մասին փորձագետները չէին կարողացել եզրակացություն տալ:
Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ 2014 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ: Մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանը ժամանակ խնդրեց մեղադրական ճառը պատրաստելու համար: Նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 20-ին, ժամը 15.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ