Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանների գործողությունները

Օգոստոս 03,2015 17:16

Վարչական դատարանն այսօր մերժել է ոստիկանության հայցն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Վրեժ Զատիկյանի:

Ոստիկանությունը պահանջում էր վարչական պատասխանատվության ենթարկել Վրեժ Զատիկյանին  2013 թվականի սեպտեմբերի 5-ին Տիգրան Մեծ պողոտային հարող Մելիք Ադամյան փողոցում մի խումբ ակտիվիստների հետ խաղաղ հավաք անցկացնելու ընթացքում ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:

«Ոստիկանությունը այդ խաղաղ հավաքի ժամանակ բերման էր ենթարկել Վրեժ Զատիկյանին՝ պատճառաբանությամբ, թե ինքը փորձել է ճեղքել ոստիկանական շղթան, չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, բայց ոստիկանությունը դատարանում չի հիմնավորել ոչ օրինական պահանջը, ոչ էլ այն, որ իրոք Վրեժ Զատիկյանը փորձել է ճեղքել ոստիկանական շղթան: Դատարանը մերժեց ոստիկանության հայցը եւ բավարարեց մեր հակընդդեմ հայցը՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին»,- Aravot.am-ին ասաց Վրեժ Զատիկյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը (լուսանկարում):

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ փաստաբանի ՖԲ էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31