Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերոսի» «գծի» վարորդը Իջեւան-Երեւան ճանապարհին  պարբերաբար քնում էր

Օգոստոս 03,2015 16:58

Ճանապարհին «Գազելը» շարքից դուրս եկավ

Այսօր, ժամը 12-ին Իջեւանի ավտոկայարանից դուրս եկած, Իջեւան-Երեւան ուղերթի «Գազելի» վարորդի աչքը   ճանապարհին պարբերաբար «կպչում էր»: Միկրոավտոբուսի սրահի հետնամասում  նստած իջեւանցի  ուղեւորներից մեկը, ով  Երեւանում«Սուպերմազ» մակնիշի բեռնատար  է վարում, մեզ ասաց. «Աչքս վարորդի հայելուց չեմ կտրում: Նա մի քանի անգամ ղեկին քնեց»: Երիտասարդը մեզ հորդորեց  վարորդին ուշադրության կոչ անել: Նշենք, որ երթուղային մեքենայի մեջ կային  մանկահասակ երեխաներ:

Երբ երթուղային մեքենան մոտենում էր Աբովյան քաղաք տանող ճանապարհի հետ հատման վայրին` «Գազելի» վարորդը վազանց կատարեց, սակայն  վազանց կատարող այլ մեքենա էր դուրս եկել երրորդ գիծ, ուստի «Գազելի»  վարորդը փորձեց մեքենան վերադասավորել, կտրուկ իջեցրեց արագությունը, որի պատճառով միկրոավտոբուսի շարժիչի ծնկաձեւ լիսեռը կոտրվեց: Որոշ տարածություն երթուղայինը հաղթահարեց իներցիայի ուժով, հետո 60-ամյա վարորդը այլ միկրոավտոբուս հրավիրեց, որն  ուղեւորներին անվճար Երեւան հասցրեց:

Ուղեւորներից մեկը` Իջեւանի տարածաշրջանի բնակիչ, մեզ հայտնեց,որ ինքը 2-րդ անգամ է երթեւեկում այդ վարորդի հետ, նախորդ անգամ «Գազելի» անիվն էր պայթել:

Հավելենք, որ Իջեւան-Երեւան  միկրոավտոբուսային ուղերթը սպասարկող ընկերության տերը Վարուժան Կարապետյանն է, ում  Տավուշի մարզում «հերոս» են կոչում: Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանը 1985թ. Փարիզի Օռլի օդանավակայանում պայթուցիկ տեղադրելու համար, որի արդյունքում եղել են անմեղ զոհեր, դատապարտվել է ցմահ ազատազրկման: Մոտ 18 տարի Ֆրանսիայի  բանտերից մեկում կրելով պատիժը` նա ներման է արժանացել, ապա ազատ արձակվելով` 2001թ. տեղափոխվել է Հայաստան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    իսկ ինչ պակաս հերոսություն է անմեղ մարդկանց կյանքը վտանգի ենթարկելը????????????????? Իջեւանցիները կարող են մխիթարվել, որ Երեւանի երթուղայինները նման հերոսություններից անպակաս են

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31