Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
Դավիթ Տոնոյանը շնորհավորել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի պատասխանատու Լիլիան Շալառուին ԵԱՀԿ քարտուղարությունում նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ: Բարձր գնահատելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և անձամբ Լիլիան Շալառուի ներդրումը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման կարողությունների զարգացման և բանակ-հասարակություն կապի ամրապնդման ոլորտի բարեփոխումների գործում, Դավիթ Տոնոյանը վերջինիս ՀՀ ՊՆ ռազմական համագործակցության մեդալ է հանձնել։
Իր հերթին պարոն Շալառուն շնորհակալություն է հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու և համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նաև ընթացիկ աշխատանքների արդյունքները:
Կարդացեք նաև
ՀՀ պաշտպանության նախարարություն