Վաղարշակ Հարությունյանը բացատրում է, թե ինչու է բանակի կառուցվածքը փոխելու մասին Սեֆիլյանի առաջարկը սխալ
Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ առաջարկելով իշխանություններին պաշտպանությունը կազմակերպել այլ մեթոդով:
Նա գրել էր. «Սահմանին արյունաքամ չլինելու տարբերակ կա: Գրեթե ամեն շաբաթ լուրեր ենք ստանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճման ու զոհերի մասին: Զոհերի մեծ մասը զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդներ են, որոնք դեռեւս ժառանգ չունեն: Սա արյունաքամություն է եւ գենոֆոնդի սպառում: Տարիներ շարունակ բազմիցս խոսվել է այս մասին եւ առաջարկվել է սահմանը պաշտպանելու ավելի արդյունավետ ու անվտանգ տարբերակ: Սակայն մինչ օրս այդ առաջարկությունը չի ընդունվել: Ռեժիմի հեռացումից հետո հիմնովին վերանայվելու է հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանության համակարգը: Առաջին հերթին զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդները հանվելու են առաջին գծից եւ զբաղվելու են բացառապես մարտական պատրաստությամբ: Բացի այդ՝ առաջին գիծը սարքավորվելու է միանգամայն այլ տարբերակով, եւ այնտեղ ծառայելու են միայն համեմատաբար տարիքն առած, ժառանգ ունեցող, ավելի փորձված եւ, ամենակարևորը՝ այսօր սահմանը պահող զինծառայողների համեմատությամբ առնվազն հինգ անգամ պակաս քանակով պայմանագրային զինծառայողներ»:
Սեֆիլյանի առաջարկի հետ կապված Aravot.am-ի հետ զրույցում 1999-2000 թթ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանն այսպիսի գնահատական տվեց. «Ժիրայր Սեֆիլյանը թող զբաղվի իր գործերով: Ինչ սիրում է, թող դրանով զբաղվի: Ինքը լավ կռվել է, բայց ինքը բանակի ռազմավարությունը չի հասկանում: Ասենք թե՝ գումարտակի հրամանատար է եղել, բայց նա ոչ համապատասխան կրթություն ունի, ոչ էլ գիտի»:
Կարդացեք նաև
Վաղարշակ Հարությունյանի խոսքերով՝ «Երբ ասում են, որ ժամկետային զինծառայողներին փոխենք պայմանագրայինով, պետք է հաշվի առնենք, որ եթե զորամասն ունի, ասենք, 80 սպա եւ ենթասպա, իրենց պիտի ապահովե՞ս բնակարանով: Կին ու երեխաներ ունեն, պիտի ապահովե՞ս, մանկապարտեզ, դպրոց…Պայմանագրայինները 18 տարեկան չեն, ընտանիք ունեն: Պատկերացրեք, որ մի զորամասը 4-5 շենքով փակում ես. ուրեմն ամեն զորամասի շուրջ պիտի մի քաղաք ստեղծես: Դա մեծ ծախսերի հետ է կապված, մենք չենք կարող»:
Մեր դիտարկմանը՝ այսինքն, այնպես չի, որ Ժիրայր Սեֆիլյանի ասածը ճիշտ չէ, ուղղակի միջոցներ չկան դրա համար, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Չէ, ճիշտ էլ չի: Քանի որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, մենք պետք է զինվորներին պատրաստենք: Ամենակարեւորն այն է, որ ոչ թե զինվորին սովորեցնենք կրակել ավտոմատից, ամենաբարդ բանն այն է, որ ինքը կարողանա այդ մթնոլորտում հոգեպես ուժեղ լինի, խրամատում նստի, ծանրություն տեսնի: Իսկ դրա համար ժամանակ է պետք: Ավտոմատը մի օրում ես կսովորեցնեմ: Բայց որ ինքը պատրաստ լինի պատերազմին ու այդ ամեն ինչին՝ ամենաբարդը դա է: Հիմնականում մարդու համար խնդիրն այն չէ՝ նա կարողանո՞ւմ է կռվել, թե՞ ոչ: Պետք է իմանալ՝ նա կարողանո՞ւմ է այդ սպառնալիքին դիմանալ, գնում է զոհվելու, չէ՞: Պիտի պատրաստես զինվորին: Եթե նա խրամատում չի նստել, պոլկում չի ծառայել ու իրեն միանգամից վերցնում ու տանում ես պատերազմ՝ նա պատրաստ չի: Պիտի ծառայեն, անցնեն խրամատներով: Որպես կանոն, կան մասնագիտություններ, օրինակ, տանկիստներ, հակաօդային պաշտպանություն, ես հրահանգ եմ տվել պայմանագրային վերցնել: Իսկ մոտոհրաձիգը պետք չի, ավելի լավ է ջահել տղա վերցնել, ինչքան ջահել՝ այնքան լավ: Ու տեսել եմ՝ ոնց են կռվում 18-20 տարեկաններն ու 40 տարեկանները: Նրանք զգուշավոր են արդեն, տաքարյուն չեն: Մի դեպք պատմեմ՝ մի օր մտել ենք հակառակորդի տարածք ես ու ռեզերվայինները՝ մի 30 հոգի: Մարտի ժամանակ խրված եմ ամբողջովին գործի մեջ, մեկ էլ տեսնեմ՝ նրանք չկան: Շտաբի պետին հարցնում եմ՝ ո՞ւր են, ասում է՝ մտել են մարտի մեջ: Հրամանատարին ասում եմ՝ ի՞նչ արեցիր, օրենք ես խախտել, հանցագործություն ես արել, իսկ եթե պետք լիներ այդ ռեզերվային ուժը, դուք չկայիք, ես ի՞նչ անեի՝ ասում է՝ կներեք, չդիմացանք: Հասկանում եք, չէ՞, ազարտի մեջ էին ընկել ու մտել կռվի: Պատերազմը դա ազարտ է: Եթե դու վախ ունես, դու երբեք չես կարող: Դու պիտի հասկանաս, որ դու կռվում ես հանուն ինչ-որ բանի, հայրենիքի: Պիտի պատրաստ լինես: Եթե չկա դա, դա բանակ չի: Հիմանականում բանակում դժվարությունը այդպիսի զինվորի կամ սպայի դաստիարակումն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
// Պատերազմը դա ազարտ է:// – Չեղավ մեծ ախպեր, բոլորովին չեղավ! Դա մասնագետի խոսք չէ: Պատերազմը ծանր արհեստ է, մեծ արվեստ է, խոր գիտություն ու հաշվարկ՝ միաժամանակ: Իսկ ազարտը այն է որ այսօր մեր ժողովրդի վզին է դրված (ցանկացած միջոցով էշ քշելը)
Ինչքան էլ փորձի իր միտքն անցկացնել, միևնույն է՝ հարգելի գեներալն ունի իր սխալը: Եթե հաշվի առնենք սահմանում վտանգից տուժած զինվորների վիճակագրությունը, խիստ մեծ տոկոս է կազմում նոր կյանք մտած, անփորձ, ամուրի ծառայողների կորուտը, և նրանք այլևս ընտանիք չեն կազմի, սերունդ չեն ունենա; Լրիվ հնարավորությամբ չի օգտագործվում սահմանամերձ կարգապահ բնակչությանը զինելու, պայմանագրային ծառայության մեջ ընդգրկելու ներուժի հարցը: Այդ մարդկանց տրվող դրամական միջոցները կուղղվեն նաև սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը, նրանց գյուղացիական տնտեսության առաջընթացին… Նրանց հետ որպես «պրակտիկանտ» կծառայեն նաև մեկ տարի ծառայական փորձառություն ունեցող ժամկետային զինվորները: Իսկ մինչ այդ, պետական բյուջեն լրացնելու համար այսօրվա իշխող ռեժիմից,մոնոպոլիստներից ու օլիգարխներից պետք է ազատագրենք մեր Հայք-հայրենիքը, ստեղծենք համահայկական Նոր Հայաստանը… Մտածի՛ր, հարգելի գեներալ… իսկ, ամենակարևորը, Ժիրայր Սեֆիլյանն անկեղժ, մաքուր կենսագրությամբ ու դաստիարակությամբ, փորձառու, հայրենասեր հայ տղամարդ է: Ի հակադրություն իշխող որոշ անողնաշար կամակատարների…
Քո պես գեներալ ինչ լավ կլինի, որ չունենանք: Գոնե հասկանայիր ինչ է ասում Սեֆիլյանը
ԿԱԴՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ.
ՀՀ ԶՈւ անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացին կարելի է օժանդակել Արցախյան պատերազմի հրամանատարության ու ՀՀ պաշտպանական գերատեսչության համապատասխան վարչությունների մասնագետների համատեղ աշխատանքով:
«Կադրային ռեսուրսների ամբողջական հաշվառում եւ պլանավորում»,
«Կադրերի ընտրություն եւ որակավորում»
«Կադրերի առաջխաղացում եւ հերթափոխում».
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ ԿԱԴՐԵՐ
Բյուջեն կազմելու ժամանակ բրիգադներից յուրաքանչյուրին հատկացվում են որոշակի միջոցներ` զորակոչի գովազդը նախապատրաստելու համար: Ֆինանսավորվում են այն զինվորականները, որոնք գործուղվում են տարբեր բնակավայրեր եւ ներկայացնում երիտասարդներին ծառայության պայմանները, առավելություններն ու պահանջները: Լավ հավաքագրում կատարողները խրախուսվում են ֆինանսապես. «Երիտասարդ սերժանտի համար հեշտ չէ այդ պահից դառնալ իր իսկ մասնագիտության վաճառողը, բայց նրանից լավ այդ գործը ոչ ոք չի կարող անել: Եթե սերժանտը ընտրվում է որպես հավաքագրող, ուստի նա որոշակի վերապատրաստում է անցնում: Ես համոզված եմ որ զինծառայողը կարող է իր ընկերոջը, բարեկամին կամ հարազատին ընդգրկել ծառայության մեջ` այնպես ինչպս դա եղավ Արցախյան պատերազմի ժամանկ:
Վազգեն Սարսգսյանը լինելով բանակի հրամանատար նա չկարողացավ հավաքագրել 500 մահապարտներ, իսկ Մանվել Գրիգորյանը ուներ մոտ1000 պայմանագրայիններ:
Նրանք հիմնականում բարեկամներ,ընկերներ ու ծանութներ էին:
Հավաքագրողները աշխատում են պլանի համաձայն, որում նշված է որոշակի թիվ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում նա պետք է հավաքագրի որոշակի քանակությամբ մարդ: Իսկ պլանը գերակատարելու դեպքում կարելի է դրամական պարգեւ տալ: Մենք հավաքագրողներին ուղարկում ենք այն բնակավայրեր, որտեղ նրանք ծնվել են կամ ծանոթ են միջավայրին:1992 թ. Մայիս ամսին Էջմիածնում ,Վ.Սարգսյանի հրամանով սկսվեց առաջին եռամսյա հավաքը, Լաչինի միանցքի պշտպանության համար:Հավաքի հրամանատար Վ.Սարգսյանը նշանակեց ինձ,որը ավարտվեց մեկ ամսում մոտ 450 եռամսյա սպաներով ու զինվորներով 1992 թ. Հունիսից մինչեվ Հոկտեմբեր ամիսը մարտական ծառայությունը անցավ Լաչինի միանցքում իսկ ժամկետը լրանալուց հետո շատերը իրենց ծառայությունը շարունակեցին Մանվել Գրիգորյանի գնդում:
ԿԱԴՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈՐՁԸ
Մասամբ այդ միջոցներով է ապահովվում գովազդը: Յյուրաքանչյուր զորատեսակ պայմանագիր է կնքում քաղաքացիական կազմակերպությունների հետ, եւ վերջիններս ՀՀ ԶՈԻ բանակի համար կատարում են հետազոտություններ եւ հարցումներ` պարզելու, թե ինչն է հետաքրքրում երիտասարդներին, ինչով են նրանք ապրում, ինչ են ակնկալում կյանքից: Այդ ընկերությունները պատրաստի լրագրողական նյութերը տրամադրում են թերթերին, ամսագրերին, հեռուստաընկերություններին,որը ծախս է պահանջվում, բայց դրա շնորհիվ ենք ապահովում անհրաժեշտ քանակությամբ կադրեր: Ըստ մեր ԶՈՒ իրականացրած հարցումների` գովազդը բավականին օգտակար է: Մի քանի հակասություններ կան գովազդի բովանդակության հետ կապված. բնակչության մի հատվածը այն կարծիքին է, որ գովազդի հիմքը պետք է լինի հայրենասիրության գաղափարը, իսկ մյուս հատվածն էլ այն կարծիքին է, որ գովազդում շեշտը պետք է դրվի երիտասարդների հետաքրքրությունների, ծառայության անցնելու առավելությունների վրա, օրինակ` կրթվելու եւ լավ վարձատրվելու հնարավորության. սա արդիական է հատկապես այսօրվա տնտեսական պայմաններում:
ՀՀ 10 մարզերից յուրաքանչյուրն պետք է ունենա իր ազգային գվարդիան, որը զորակոչ է կատարում մարզի ներսում:
ՀՀ ԶՈԻ-ում ինչպես պետք է որոշել թե քանի մարդու կարիք ունենք: Երեք տարբեր բրիգադներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր կարիքները, այսինքն՝ հստակ գիտենք, թե քանի հրետանավոր, քանի մոտոհրաձիգ, թիկունքային քանի ծառայող է պետք, մեր պահանջը ուղարկում ենք այն մարդկանց, ովքեր կատարում են հավաքագրում: Մենք բոլոր քաղաքներում պետ է ունենաք հավաքագրման կենտրոններ: Այդ գրասենյակի աշխատողներից ոմանք թոշակի անցած սպաներ են, ոմանք` ավագ սերժանտներ կամ ուղղակի երիտասարդ մասնագետներ: Այս գրասենյակի ներկայացուցիչները գնում են դպրոցներ, համալսարաններ կամ մասնակցում են հասարակական միջոցառումների, խոսում բանակում ծառայության անցնելու մասին, իրականացնում գովազդային արշավներ նահանգային մակարդակով
Մենք պետք է ունենանք առանձին բաժիններ, որ հավաքագրում են սպաների: Եթե երիտասարդը սպա դառնալու ցանկություն է հայտնել, ապա նրան ուղղորդում են վերապատրաստման հատուկ կենտրոն: Բանակը ասում է` մենք x քանակությամբ մոտոհրաձիգի կարիք ունենք, ամբողջ երկրում կատարվում է հավաքագրում, եւ երիտասարդները վարժվում են գործող կենտրոններում, քանի որ գործում են հստակ չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանել ծառայության անցնելու համար:
ԿԱԴՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ
Կադրերի ընտրությունն ու առաջխաղացումը,ուսումնասիրվել է, թե ինչ որակներ պետք է ունենա լավագույն ռազմական գործիչը. «Որակավորման համար կարեւոր չափորոշիչը կրթությունն է. պայմանագրային ծառայության անցնելու համար դպրոցի կրթությունը պարտադիր է: Եթե երիտասարդը դպրոցի կրթություն ունի, ապա, նշանակում է, նա ունակ է ավարտելու այն, ինչ սկսել է:
Դպրոցում ուսումնասիրում են ռազմագիտություն, ինչը նաեւ մտավոր պատրաստվածության յուրահատուկ թեստ է: Այդ դասընթացների արդյունքում ձեւավորվում են որոշակի խմբեր` առաջինից հինգը, զինվորականները նախընտրում են համալրել իրենց անձնակազմը այն մարդկանցով, ովքեր ավարտել են այդ դասընթացը:
Որակավորման մյուս չափորոշիչներն են առողջությունը եւ ֆիզիկական պատրաստվածությունը: Ֆիզիկական պատրաստվածությունը մեր խնդիրն է, քանի որ երիտասարդները ֆիզիկապես թույլ են, այդ պատճառով այժմ ծառայության անցնելու համար ֆիզպատրաստության սահմանված պահանջներն այդքան խիստ չեն, բայց ծառայության ընթացքում երիտասարդը պարտավոր է բարելավել ցուցանիշը: Մյուս որակավորումը բարոյականն է. ոչ հանցագործ անցյալին, ոչ թմրանյութերի օգտագործմանը: Վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում հնարավոր է ընդունվել ծառայության: 3, 4, 5 տարի ծառայելուց հետո է միայն որոշվում, թե ով կարող է դառնալ պրոֆեսիոնալ սերժանտ: Այդ ընթացքում ծառայողը հնարավորություն ունի բարելավելու կրթությունը` ավարտել ուսումնական հաստատություն, բարելավել ֆիզիկական պատրաստվածությունը:
ՀՀ ԶՈԻ պետք է գործի գնահատման համակարգ, ամեն անհատ պարբերաբար գնահատվում է ղեկավարի կողմից, սա պարտադիր է առաջխաղացման համար. «Առաջխաղացման հարցը կարգավորում է առաջխաղացման ժողովը: Օրինակ՝ գնդի հրամանատարը կարող է ձեւավորել եւ ղեկավարել հանձնաժողովը, որը քննարկում եւ եզրակացնում է՝ արդյոք առաջխաղացում տեղի կունենա՞, թե՞ ոչ:
Բոլոր սպաները եւ սերժանտները ամեն տարի գրավոր ներկայացնում են, թե ինչ են արել տարվա ընթացքում. «Այդ բոլոր զեկույցները ուղարկվում են առաջխաղացման խորհուրդ, որը գործում է զինված ուժերից անկախ, եւ որն էլ որոշվում է, թե ով է արժանի առաջխաղացման: Բայց սա չի նշանակում, որ մենք առաջխաղացման համար կարողանում ենք ընտրել լավագույններին: Հրամանատարը կարող է մեկնաբանել, իր կարծիքը հայտնել, բայց միայն այդքանը: Նա չի կարող ապահովել ինչ-որ մեկի առաջխաղացումը: