Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ ՌԴ-ն մի քանի միլիարդի զենքի մատակարարման պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ». Դավիթ Շահնազարյան

Օգոստոս 03,2015 14:21

«Մեղմ ասած, ես ոգեւորված չեմ այդ վարկով: Ընդհանրապես ՌԴ-ից վարկ վերցնելը համարում եմ շատ վտանգավոր, որովհետեւ Ռուսաստանն իր պարտքերը Հայաստանից հետ է վերցնում Հայաստանի ռազմավարական օբյեկտներով, Հայաստանի բաժնեմասով, մասնավորապես «ՀայՌուսգազարդ» ընկերությունում, այսինքն, մեր անկախության եւ պետականության ինչ-որ մասնիկներ է ամեն անգամ վերցնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ռուսական նոր վարկի  մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ այդ վարկի հետ կապված հակասական կարծիքներ են հնչում: Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ՌԴ-ն այդ վարկով հաստատեց իր բարեկամական գործընկերային հարաբերությունները ՀՀ-ի հետ, քանի որ մեզ գործարանային գներով զենք է վաճառում, իսկ ընդդիմախոսները գտնում են, որ ՌԴ-ն նույն զինատեսակներից վաճառում է Ադրբեջանին, հետո մենք ստիպված պարտք ենք վերցնում, որ հավասարակշռությունը պահենք:

Ըստ Դավիթ Շահնազարյանի, հարկե, Հայաստանին զենք պետք է, բայց ոչ այդպիսի գնով: Պարոն Շահնազարյանը բացատրեց, որ տվյալ դեպքում գին ասելով՝ նկատի ունի ոչ թե զենքի գինը, այլ այն գինը,  որը վճարելու ենք՝ ռուսական վարկերի դիմաց. «Հնարավոր է հերթական անգամ շատ թանկ վճարենք: Չի բացառվում, որ սրանից հետո, եթե 200 մլն-ի մեզ զենք է վաճառել, ապա մի քանի միլիարդի սպառազինությունների մատակարարման պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ: Մի բան փաստ է՝ Ռուսաստանը պարտադրել է Արեւմուտքին սկսել սպառազինությունների մրցավազք, եւ դրան զուգահեռ արդեն տարիներ շարունակ ինքը սպառազինություններով լցնում է տարածաշրջանը եւ դրանով խախտում ռազմական բալանսը՝ հօգուտ Ադրբեջանի: Սա իմ կարծիքը չէ, սա միջազգային փորձագիտական բազմաթիվ կենտրոնների կարծիքն է, որ հօգուտ Ադրբեջանի, ՌԴ-ն բազմիցս խախտել է ռազմական բալանսը»:

Դավիթ Շահնազարյանի խոսքերով՝ այսօր իրականում տարածաշրջանում ՌԴ-ի թիվ 1 գործընկերը ոչ թե Հայաստանն է, այլ Ալիեւի ռեժիմն է եւ Ադրբեջանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համաձայն եմ:Ցավոք:Բայց հարգելի հեղինակը կիսատ խոսեց:Պիտի հիշեր,որ դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք մոտ 100 000 դոլլարի դիմաց հանձնեցին մեծ,ներողություն շատ եղբորը,հինգ կարեւորագույն գործարաններ եւ այդ օրվանից միշտ այսօր հանձնում ու հանձնում են:Էս մարդկանց «հանձնելու տեղը»չի ցավու՞մ…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31