Ռուսաստանի արդարադատության նախարարությանը հաստատել է արտասահմանցիների մասնագիտությունների վերաբերյալ աշխատանքի նախարարության հրամանը, որը նրանց իրավունք է տալիս հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ: Այս տեղեկությունը, հղում կատարելով ՌԴ Արդարադատության նախարարության հաղորդագրությանը, հրապարակել է «Известия»-ն:
Այսպիսով` աշխատանքի նախարարությունը փորձում է ծածկել շուկայում մի շարք մասնագետների պակասը: Սկզբում ցուցակում ներառված են եղել 211 մասնագիտություններ, որոնց թվում եղել են մարզիչներ, պանրագործներ, պարուսույցներ եւ դաստիարակներ, սակայն վերջնական տեսքով այն կազմված է 74 մասնագիտությունից։
Այժմ քաղաքացիություն ստանալուց արտոնությունների հույս կարող են ունենալ, օրինակ, բժիշկները, ինժեներները, փականագործները, էլեկտրատեխնիկները, ինչպես նաև մաթեմատիկոսները։ Նրանք պետք է իրենց մասնագիտությամբ 3 տարի աշխատեն, ինչից հետո կարող են քաղաքացիություն խնդրել:
Մասնագետները կարծում են, որ սա օգտակար մեթոդ է, սակայն նշում են, որ դա արտասահմանցիների միայն շատ փոքր մասին է վերաբերելու:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ