Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Նախագահական ընտրություններից հետո ընտրված նախագահը ստանում էր ամեն ինչ, իսկ երկրորդ տեղ գրավածը՝ ոչինչ» (Տեսանյութ)

Օգոստոս 03,2015 12:34

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ շատերը զբաղված են ձվի մեջ մազ փնտրելով

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը օգոստոսի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում խոսեց Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին:

«Տարիներ շարունակ անցնում ենք փուլեր, 25 տարի է՝ անկախ պետականություն ենք կառուցում, ունենք լուրջ հաջողություններ, որոշ դրվագներում նաեւ բացթողումներ, եւ այս ամենը թույլ են տալիս ասել, որ համակարգային բարեփոխումների կարիք կա…Կարիք կա՞ր անցնել պառլամենտական կառավարման: Առաջին՝ խնդիրը լուծվում է՝ հնարավորինս բոլոր քաղաքական ուժերը ոչ թե պարտվում են, այլ մասնակցում են, երկրորդ՝ գրեթե բոլոր պետական եւ համապետական նշանակության հարցերը լուծվելու են ոչ միայն իշխող, այլեւ  ընդդիմադիր ուժերի կարծիքները լսելով: Ես 100 տոկոսով համամիտ եմ, որ նախագահական ընտրություններից հետո ընտրված նախագահը ստանում էր ամեն ինչ, իսկ երկրորդ տեղ գրաված թեկնածուն ոչինչ, եւ այդ ոչինչը դառնում է ազգի ու հայրենիքի համար ոչ ցանկալի իրավիճակ: Ժամանակն է, որ երկրի կառավարման համակարգը կախված լինի ոչ թե անձից, այլ հանրության կամքից, սա է հիմնական խնդիրը, որ դրված է բարեփոխումների հիմքում»,-ասաց պարոն Մինասյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն քաղաքացիներին, որոնք պայքարում են սահմանադրական փոփոխությունների գործընթացի կասեցման համար:

«Նրանք իմ խորհրդի կարիքը չունեն, կարծում եմ, որ երբ մարդիկ ձվի մեջ մազ են փնտրում, անիմաստ է նման մարդկանց խորհուրդ տալը: Ժամանակ կար, օրինակ՝ մեկ-երկու տարի առաջ, բոլորը կրկնում էին, որ մեր ողբերգությունը մեծամասնական ընտրակարգն է, հիմա կա առավելություն՝ քաղաքական ուժերին դրսեւորվել իրենց ամբողջ էությամբ: Հիմա՞ ինչի  դեմ ենք բողոքում: Քաղաքական ուժեր կան, որոնք համարում են, որոնց իրենց ամոթ է ՏԻՄ ընտրություններին մասնակցելը… Դա իրենց խնդիրն է»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Նա վստահ է, որ Սահմանադրական փոփոխությունների շնորհիվ երկիրն ավելի զորեղ կլինի, կուռ եւ գործող՝ մեր Սահմանադրությունը:

Անդրադարձ եղավ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանի ձերբակալությանը : Լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյոք այդ թեմայով քննարկումներ եղե՞լ են, մանավանդ հարցը վերաբերում էր ՀՀԿ-ական պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութերին:

«Քննարկումներ չեն եղել կուսակցության ներսում, ես գիտեմ այնքան, ինչքան դուք գիտեք»,-պատասխանեց Մկրտիչ Մինասյանը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31