Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների՝ դատական համակարգի բարեփոխմանն առնչվող մասը, ըստ փաստաբանի, իմիտացիա է

Օգոստոս 03,2015 13:45

Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրային քննարկումների ժամանակ բանախոսները հիմնականում անդրադառնում են սահմանվելիք պետական կառավարման ձևի և մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների հիմնահարցերին՝ ուշադրություն չդարձնելով ձևավորվելիք դատական համակարգի հիմնախնդիրներին:

Դատական համակարգի հնարավոր ձևափոխումների մասին զրուցեցինք «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ:

-Պարոն Սարգսյան, որքանո՞վ են կարևորվում դատական համակարգում նախատեսվող փոփոխությունները և ի՞նչ կտա այն մեր հասարակությանը:

-Սահմանադրությամբ ամրագրված ամենաբարձր արժեքներն անգամ ոչինչ են, եթե մենք չունենք արդարադատություն : Ցանկացած դատական համակարգ չէ, որ ունակ է ապահովել արդարադատության իրականացումը : Սահմանադրական փոփոխությունների նախագծով փորձ է արվում դատական համակարգի բարեփոխման իմիտացիա անել:

-Ի՞նչ իմիտացիայի մասին է խոսքը : Չկա ՞  որևէ էական փոփոխություն:

-Չնայած դատական համակարգում առկա խորը ճգնաժամին՝ նախագծով ոչինչ չի արվել իրականությունը փոխելու համար : Արդյունքում, փոխվել են միայն դատական որոշ ինստիտուտների անվանումները՝ նույնը թողնելով դրանց կազմավորման կարգը, գործունեության եղանակը և լիազորությունների ծավալը : Կարծում եմ՝ սա ազնիվ մոտեցում չէ: Անթույլատրելի է դատավորի նշանակումը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից : Այս դիտողությունը պարբերաբար անում է նաեւ Վենետիկի հանձնաժողովը :

Պարոն Սարգսյան, վերջին ժամանակներս շատ ակտիվ քննարկվում էր երկատյան դատական համակարգ ունենալու հարցը : Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ընդդիմանում էին դատական համակարգի ներկայացուցիչները՝ պնդելով, որ երկատյան դատական համակարգն անարդյունավետ կլինի : Ո՞րն էր այս հակամարտության էությունը, ինչու՞ սահմանադրական փոփոխություններով չնախատեսվեց դատական համակարգի նոր մոդել:

Կարծում եմ՝ սա էլ դատական համակարգի բարեփոխումների իմիտացիայի ձև է : Մի կողմից գիտակցում են, որ հասարակությունը չի վստահում դատական համակարգին և փոփոխությունների պահանջ կա, մյուս կողմից էլ չեն ուզում գնալ փոփոխությունների, քանի որ դատավորի ներկայիս կախյալ և անպաշտպան վիճակը ձեռնտու է քաղաքական իշխանությանը:

Ինչպե՞ս կարելի է նվաճել անկախ, անկողմնակալ և պրոֆեսիոնալ դատական համակարգ ունենալու իրավունքը :

-Սա միայն սահմանադրական կամ օրենսդրական լուծում պահանջող հարց չէ : Առաջին հերթին անհրաժեշտ է իրավունքների համար փաստաբանների միջոցով դատական ատյաններում ակտիվ պայքարող քաղաքացիներ ունենալ : Երբ քաղաքացին փաստաբանի օգնությամբ իրավունքի դաշտում կհաղթի ոչ պրոֆեսիոնալ դատավորին, քաղաքական իշխանությունը դատական համակարգի համար բարեփոխման հրահանգ կիջացնի : Դատական համակարգում առկա բազմաթիվ խնդիրների լուծման միակ ուղին ապօրինի դատական ակտերի համատարած բողոքարկումն է Եվրոպական դատարան:

Լուսանկարը՝ Տիգրան Սարգսյանի ՖԲ էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31