Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին հետախուզման մեջ է

Օգոստոս 03,2015 10:30

Aravot.am-ը զրուցեց Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում ծեծկռտուքից տուժած Զաքարյանների փաստաբան Լեւոն Սահակյանի հետ: 

–  Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը օրերս հայտարարել էր, որ «Փորձ է արվում միջոցներ գտնել ազատ արձակելու «Սդղի գյոլի» գործով կալանավորված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն»: Ունե՞ք նման մտավախությունները կամ փաստեր:
-Այս խնդրով հետաքրքրվող հասարակության մեծ մասն է միակարծիք, այդ թվում` ամբողջ մեր AM իրավաբանական ընկերությունը,  որ իրականում նման փորձեր արվում են, ինչը տրամաբանական է։ Սակայն, մեծ հույս ունենք, որ դատական համակարգի կողմից օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը կպահպանվի, և կալանքից չի ազատվի մի անձնավորություն, որը ամենաշատը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին վկաների նկատմամբ իր ունեցած ազդեցությամբ։ Բացի այդ, դատական համակարգը չի կարող իր վրա վերցնել այս գործով մեկ այլ մեղադրյալ` հետախուզման մեջ գտնվող  Մայիս Խաչատրյանի (Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին է-խմբ.) կողմից դրսևորված վարքագծի բացառման պատասխանատվությունը։

-Կմանրամասնեք, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու համար:
-Իրավական միջոցների առումով` տեղյակ ենք միայն պաշտպանական կսղմի ներկայացրած վերաքննիչ բողոքի մասին։

-Բացի Զաքարյաններից «Սդղի Գյոլի» գործով այլ տուժածներ կա՞ն:

-Քրեադատավարական իմաստով` ոչ, իսկ այլ իմաստներով` Սյունիքի մարզի ողջ բնակչությունը, քանի որ ե՛ւ Բուդաղյանների գործը, ե՛ւ Սդղի գյոլի դեպքերը վախի մթնոլորտ են ձևավորել այդ մարզում, ինչը հույս ունենք կկոտրվի այս կալանավորմամբ և հետագա իրական արդարադատությամբ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Լեւոն Սահակյանի ՖԲ էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31