Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանգստյան տան ճոխ գովազդն ու տխուր իրականությունը

Օգոստոս 03,2015 15:00

loxavazani govazdԱյս լուսանկարներից մեկը վերցրել ենք Դիլիջանի «Վիլլա Ռեսթ» հանգստյան տան ինտերնետային գովազդներից, որոնք տեղադրված են բազմաթիվ կայքերում:

Մյուս լուսանկարը (որի վրա կա «Առավոտի» լոգոն) արել ենք տեղում: Գայթակղվելով գովազդային լուսանկարներով՝  նոր լողազգեստներ էինք գնել: Լողավազանն իրականում տեսնելով՝ պարզ դարձավ, որ լողալու մասին մոռանում ենք: Ընդ որում, հանգստյան տուն մտնելուն պես մեզ աչքալուսանք էին տվել, որ լողավազանը հենց այսօր է լցվել:

скачанные файлыՄանկական խաղահրապարակում, ըստ գովազդների, պետք է լիներ ավազե դաշտ, ուստի պատրաստված՝ մանկական բահերով ու փոցխերով, գնացել էինք: Պարզվեց, խոտածածկ տարածք է, պետք է նախ տարածքում «քաղհան» անեինք, որ ավազին հասնեինք:
Պարզ է, որ գնացել հասել ես՝ զուտ լողավազանի կամ ավազե դաշտի համար հանգիստդ չես փչացնի: Բայց եթե չունես լողավազան, ի՞նչ իմաստ ունի գլուխ գովել, երբ իրականությունն ի վերջո բացահայտվելու է:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

01.08.2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31