Երեկ Կուալա-Լումպուրում կայացած ՄՕԿ-ի 128-րդ նստաշրջանում գաղտնի քվեարկությամբ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվեց Պեկինը: Չինաստանի մայրաքաղաքն ընդամենը 4 ձայնով՝ 44-ը 40-ի դիմաց, շրջանցեց իր միակ մրցակից Ալմաթիին: Այսպիսով, Պեկինը դարձավ միակ քաղաքը, որտեղ անցկացվում են եւ ամառային, եւ ձմեռային օլիմպիական խաղեր:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.08.2015թ.