Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակի այն հատվածում, որտեղ արդեն մի քանի օր է` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ի նշան բողոքի նստացույց են անում «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամները, որեւէ ցուցարար չկա: Չնայած բողոքի ակցիայի մասնակիցները «պոստը» լքել էին, բայց ոստիկանները ցուցապաստառների դիմաց կազմ պատրաստ կանգնած էին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ