Mes.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 2-ին, ժամը 13.14-ի տեղեկություն է ստացվել, որ ՀՀ կառավարության թիվ 3 մասնաշենքի 7-րդ հարկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը, չորս մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.04-ին, մարվել՝ 14.08-ին:
Մասամբ այրվել է 7-րդ հարկում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվապահական հաշվառման սենյակը՝ գույքով (20) քմ: