Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցային բուժում է ստանում թունավորվածներից երեքը

Օգոստոս 02,2015 15:09

Օգոստոսի 1-ին, ժամը 24-ի մոտ, ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել տարբեր տարիքի 11 բնակիչ: ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համաճարակաբանական հետազոտություն, որի ընթացքում պարզվել է, որ նույն գանգատներով հիվանդներ են դիմել նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և Մասիսի բժշկական կենտրոն: Ընդհանուր թվով բժշկական օգնության է դիմել 33 անձ, որից 19-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 11-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և 3-ը` Մասիսի բժշկական կենտրոն։ Նրանցից 7–ը 0-14 տարեկան են: Բոլոր դիմածների մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում՝ եզակի դեպքերում՝ արյան հետքերով, թուլություն, իսկ մի քանիսի մոտ՝ փորլուծություն: Հոսպիտալացվել է 28–ը: Հիվանդների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Ներկայումս միայն Մասիսի բժշկական կենտրոնում շարունակում է հիվանդանոցային բուժում ստանալ 3 հիվանդ, որոնք Մասիսի բնակիչ են: Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Մյուս բոլոր հիվանդները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և առողջացումով դուրս գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ բոլոր հիվանդները հարսանեկան խնջույքի են մասնակցել Երևանի արվարձանում գտնվող ռեստորաններից մեկում: Հաշվառվել են ռեստորանում խնջույքի բոլոր մասնակիցները, աշխատանքներ են տարվել նրանց հետ կապ հաստատելու ուղղությամբ։ Բոլորին բացատրվել է, որ գանգատներ ունենալու դեպքում անմիջապես դիմեն բժշկական օգնության: Պարզվել է ռեստորանում օգտագործած սննդի ցանկը։ Քննչական մարմինների, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ ռեստորանում նմուշառումներ են իրականացվել սննդի մնացորդներից: Նմուշառումներ են իրականացվել նաև ջրից և հիվանդների կենսաբանական նյութերից: Հսկողությունը շարունակվում է:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31