Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում օգոստոսի 1-ին հրդեհ է եղել: Լուսաձորի բնակիչներն ասացին, որ հրդեհը հանգցնելու համար Իջեւան քաղաքից ժամանել է հրշեջների խումբ : Վեճ է բռնկվել, որի ընթացքում Լուսաձորի ավագանու անդամներից մեկը ապտակել է Իջեւանի հրշեջ խմբի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Մելիքսեթյանին:
Ըստ Լուսաձորից ստացված տեղեկությունների՝ վերջինս հավաքված բազմաթիվ լուսաձորցիների ներկայությամբ ասել է, որ այդ հարվածից վնասվել է իր ականջի թաղանթը: Լուսաձորի գյուղապետ Սուրեն Քոչարյանին հարցրինք ապտակի մասին:
Նա ասաց, որ ոմանք ասում են, որ հարված եղել է, ոմանք՝ ժխտում: Դեպքի վերաբերյալ զանգահարեցինք Տավուշի մարզի փրկարար վարչության պետ Վաղինակ Հովսեփյանին: Վերջինս ասաց, որ չի կարող պատասխանել մեր հարցերին:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ինտերնետային կայքում տեղեկատվություն չկա Լուսաձոր գյուղում հրդեհի եւ փոխգնդապետ փրկարարին հարվածելու համար:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Էհ, տենց էլ չիմացանք ինչու՞ հարցի պատասխանը: Տեսնես մեր լրագրողներին ո՞վ է սովորեցնում վերնագիր դնել: