Թբիլիսիի հայերի միության նախագահ Դավիթ Մանուսաջյանը մահացել է հոսանքահարումից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Վրաստանի նախկին նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:
«Աշխատանքի վայրում զգույշ չի եղել եւ հոսանքը խփել է: Ընդամենը 48 տարեկան էր, վերջին երկու տարիներին էր նշանակվել Թբիլիսիի հայերի միության նախագահ»,- ասաց Վան Բայբուրթյանը՝ հավելելով, որ Մանուսաջյանի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին Թբիլիսիում:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: